Lragir.am-ը գրում է.
Մարտի վերջից Դուբայը զբոսաշրջային հարկ է մտցնելու: Հավաքված միջոցներն ուղղվելու են էմիրության գովազդին և մարկետինգին: Այս մասին գրում է WAM լրատվական գործակալությունը:
«Զբոսաշրջային դիրհամը» գանձվելու է հանգստի բոլոր կացարանների՝ ներառյալ հյուրանոցների, հյուրանոցաին բնակարանների և հանգստյան տների հյուրերից: Գանձման չափը տատանվելու է մեկ գիշերվա համար 2-5.5 դոլարի սահմաններում:
Հարկն ուժի մեջ է մտնելու 2014 թվականի մարտի 31-ին:
Նյութի աղբյուր՝ http://www.lragir.am/index/arm/0/economy/view/94513
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



