1in.am-ը գրում է.

Շոտլանդիայի խորհրդարանն ընդունել է օրենք միասեռ ամուսնությունների օրինականացման մասին: Հոմոսեքսուալների առաջին հարսանիքները տարածաշրջանում կարող են տեղի ունենալ արդեն հոկտեմբերին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

Օրենքն ընդունվել է 105 կողմ, 18 դեմ ձայների հարաբերակցությամբ: Որոշումը ողջունել է շոտլանդական կառավարությունը, սակայն օրենքի դեմ իրենց բողոքն են արտահայտել Շոտլանդիայի երկու խոշոր եկեղեցիները: Առանձին նշվում է, որ օրենքում կա դրույթ, համաձայն որի՝ կրոնական կազմակերպություններին չեն պարտադրի պսակել միասեռականներին:

Ներկայում միասեռ ամուսնություններն օրինականացված են Անգլիայում և Ուելսում: Մեծ Բրիտանիայի միակ տարածքը, որը չի ճանաչում նման ամուսնություններն օրենսդրական մակարդակով, Հյուսիսային Իռլանդիան է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել