1in.am-ը գրում է.

Ֆրանսիայի դատախազությունը սկսել է նախնական հետաքննություն անցկացնել Closer տաբլոիդի դեմ, որին նախագահ Ֆրանսուա Օլանդի ընկերուհին՝ Ժյուլի Գայեն, մեղադրել է մասնավոր կյանք ներխուժելու մեջ: 

Դերասանուհին դատարան է դիմել հունվարի 17-ին Closer տաբլոիդում հրապարակված լուսանկարների կապակցությամբ: Լուսանկարներում նա գտնվում է իր ավտոմեքենայի ղեկին:

Մեղավոր ճանաչվելու դեպքում Closer-ի խմբագրությունը ստիպված կլինի Գայեին վճարել 45 հազար եվրո՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում, իսկ լուսանկարների հեղինակին սպառնում է 1 տարվա ազատազրկում: 

Համաձայն Ֆրանսիայի օրենսդրության՝ ավտոմեքենան համարվում է «անձնական վայր», որտեղ առանց համաձայնության ներխուժումը քրեորեն հետապնդելի է՝ գրում է Interfax-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել