«Հայաստանի Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի բնակիչները դժգոհում են համայնքի էլեկտրական լարերի անմխիթար վիճակից, ինչի պատճառով պարբերաբար անջատումներ են լինում։ Արդյունքում տուժում են համայնքի ձկնարտադրությամբ, ջայլամաբուծությամբ և ջերմոցային տնտեսությամբ զբաղվող տնտեսվարողները՝ կրելով, նյութական մեծ վնասներ։
Օրինակ՝ ձկնաբույծներից մեկի՝ Հարություն Մկրտչյանի ձկնաբուծարանում մի քանի օր առաջ, երբ կրկին անջատումներ են եղել, 2 տոննայից ավելի ձուկ է սատկել։ Ամենահամեստ հաշվարկով՝ ձկնաբույծը մոտ 5 միլիոն դրամի նյութական կորուստ է ունեցել։ Ջրառատի ղեկավար Սամվել Գալստյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ համայնքի լույսի ենթակայանները գերծանրաբեռնված են. «Եթե սովորաբար մի ենթակայանը պետք է 500 բաժանորդ սպասարկի, մեր համայնքում սպասարկում է 1500-ի»։

Բացի այդ՝ մի քանի օր առաջ էլ Ջրառատում և հարակից համայնքներում մարդիկ 40 ժամ էլեկտրաէներգիա չեն ունեցել։ Բայց, չնայած սրան, բնակիչները կանոնավոր վճարումներ են կատարում»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել