1in.am-ը գրում է.

Վերջերս Նանչան քաղաքում մահացած կնոջ օրգանիզմում չինացի բժիշկները հայտնաբերել են գրիպի H10N8՝ նախկինում անհայտ շտամ, որը վարակում է մարդկանց 6 գեների միջոցով, որոնք էլ «փոխառել է» H9N2 վիրուսից: Այս մասին գրում է Ria Novosti-ն՝ վկայակոչելով Lancet ամսագրին:

«Մեր ստացած արդյունքները վկայում են այն մասին, որ այդ շտամը (1X346) կարող էր առաջանալ գրիպի տարբեր ենթատեսակների միջև գեների փոխանակման արդյունքում: H10 և N8 սեգմենտները կարող են առաջանալ թռչնագրիպի երկու տեսակից, որոնք վայրի թռչնի օրգանիզմում կարող էին միավորվել H10N8 վիրուսի մեջ: Դրանից հետո այն հայտնվել է ընտանի թռչունների թոքերում և H9N2-ի հետ փոխանակվել գեներով»,- ասել է Պեկինում հիվանդությունների տարածման և կանխարգելման կենտրոնի ներկայացուցիչ Շու Ելունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել