Դեռևս 17-րդ դարում րաբբի Իցխակ բեն Էլյակիմը հատուկ իր աղջկա համար մի ամբողջական ստեղծագործություն ստեղծեց գրքի տեսքով, որն անվանեց «Բարի սիրտ»: Հենց այնտեղ էլ նկարագրվել են պատգամներ լավ կին լինելու համար:
Զգուշավոր եղիր, երբ ամուսինդ զայրանում է: Այդ պահին եղիր ո՛չ ուրախ, ո՛չ էլ նեղսրտած. ժպտա և ցածր խոսիր:
Մի՛ ստիպիր ամուսնուդ սպասել ուտելիքին. քաղցը զայրույթի հայրն է:
Մի՛ արթնացրու նրան, երբ նա քնած է:
Զգուշավոր եղի՛ր նրա փողերի հետ: Մի՛ թաքցրու նրանից քո փողային գործերը:
Պահպանի՛ր նրա գաղտնիքները: Եթե նա գլուխ է գովում, ապա դա գաղտնի պահիր:
Մի՛ գովիր նրա թշնամիներին և մի՛ ատիր նրա ընկերներին:
Մի՛ առարկիր նրան և մի՛ պնդիր, որ քո խորհուրդը նրանից լավն է:
Մի՛ սպասիր նրանից անհնարինը:
Եթե դու ուշադիր լինես նրա խնդրանքների նկատմամբ, նա կդառնա քո ստրուկը:
Մի՛ ասա նրան այնպիսի բան, որը կվիրավորի նրան: Եթե նրան վերաբերվես թագավորի նման, նա էլ քեզ կվերաբերվի թագուհու պես:
Կարդալ ավելին՝ այստեղ



