Նորածին երեխաները պետք է քնեն մոր անկողնումLife.panorama.am-ը գրում է.

Նորածինները պետք է քնեն մայրիկի հետ, մինչև առնվազն երեք տարեկան դառնալը, հավաստում են մանկաբույժները:  Համաձայն վերջին ուսումնասիրությունների, նորածինների սրտանոթային համակարգն առավել մեծ սթրեսի և ծանրաբեռնվածության է ենթարկվում, երբ նրանց թողնում են մենակ`  սեփական անկողնում: Մոր գրկում քնելու արդյունքում երեխաներն ավելի լավ են հանգստանում, քան երբ մենակ են: Ուսումնասիրության հեղինակը Հարավաֆրիկյան Հանրապետության Քեյփ Թաունի համալսարանի մանկաբույժ դոկտոր Նիլս Բերգմանն է: Վերջինիս կարծիքով, առանձին քունը խոչընդոտում է, որպեսզի մոր և երեխայի միջև ամուր կապ ձևավորվի:  Սթրեսային վիճակն, իր հերթին, ազդում է երեխայի գլխուղեղի զարգացման վրա, ինչն առավել մեծ տարիքում կարող է հանգեցնել վարքագծի հետ կապված խնդիրների առաջացման: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել