Shamshyan.com-ը գրում է.
Այսօր` փետրվարի 4-ին, Երևանում հայտանբերվել է մեծ քանակի զինամթերք և այլ պայթուցիկ իրեր: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21: 50-ի սահմաններում ոստիկանության և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցները օպերատիվ տվյալներն իրացնելիս Մոսկովյան փողոցի թիվ 17 հասցեում, Պուշկինի անվան դպրոցի հարևանությամբ գործող Հայաստանի «Դուքենդոյի» ֆեդերացիայում հայտնաբերել են մեծ քանակի զենք զինամթերք: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ 2-րդ հարկում գործող նշված ֆեդերացիայի գրասենյակում հայտնաբերվել է Ֆ-1 տիպի 2 նռնակ, 1-ը ուսումնական, Լուսային ազդանշանային 34 հատ հրթիռներ, ԱԿ-74 ինքնաձիգի փամփուշտներ, Փամփուշտի 1 պահունակ, ДШ տիպի պայթուցիկ լար` գործարանային 1 կապոց, КД տիպի պայթուցիչներ` 3 գործարանային տուփ, 8 հատ նռնակների պայթուցիչներ: 0.5 կգ ТНТ (տրոտիլ ) տիպի պայթուցիչ և այլն: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



