Կառավարության՝ պլանշետները դպրոցներ ներդնելու ծրագիրը նախատեսվում էր իրականացնել 2016-ի սեպտեմբերի 1-ին, բայց այսօր արդեն իսկ ԱրմԹաբի գոյությունը խթան հանդիսացավ, որպեսզի այս ծրագրի մեկնարկը լինի 2015-ին: Այս մասին այսօր ԱրմԹաբ՝ հայկական առաջին պլանշետի պաշտոնական շնորհանդեսի ժամանակ նշեց Արմեն Աշոտյանը: Նա ընդգծեց, որ ԱրմԹաբը հայկական է լինելու ոչ միայն իր արտադրական առանձնահատկություններով, այլ այն հայկական պետք է դառնա այն միջավայրով, այն բովանդակությամբ, որը պետք է դրվի այդ գործիքի մեջ, իհարկե, նախևառաջ կրթական բավնադակությամբ:
«Այս գործիքի շնորհիվ առաջին անգամ Հայաստանում կստեղծվի միասնական կրթական բովանդակություն դպրոցների տարրական դասարանների համար: Պլանշետը սառցեբեկորի գագաթն է ընդամենն այս աշխատանքի, որն իրականում տարվել և տարվելու է նաև ձեզ համար շատ հաճախ անտեսանելի ուղղություններով:
«Հայակական մեկ պլանշետ՝ մեկ երեխա» ծրագիրը պետք է դառնա լավագույն ծրագրերից մեկը համաշխարհային մաշտաբով մի շարք երկրներում իրականացվող նմանատիպ ծրագրերի շարքում: Ըստ իս, մենք դեռ այստեղ և՛ աշխատելու, և՛ հաջողությունների ակնկալիք ունենք»,-ասաց ՀՀ կրթության և գիտության նախարարը:
Տեղեկացնենք, որ միջոցառման ընթացքում ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության միջև կնքվեց Փոխըմբռնման հուշագիր, որով նախատեսվում է 2015-ից ԱրմԹաբ պալնշետները ներդնել նաև ՀՀ կրթական համակարգում:



