«ԱՊԱ». Հունվարին վերջին 5 տարվա ընթացքում սահմանագծին ամենալարված իրավիճակն է գրանցվելPanorama.am-ը գրում է.

Ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունն ամփոփել է հունվար ամսին սահմանագծին տիրող իրավիճակը, հրադադարի ռեժիմի կանոնների խախտման դեպքերը և նշել, որ 2014 թվականի հունվար ամսին սահմանագծին վերջին 5 տարվա ընթացքում ամենալարված իրավիճակն է գրանցվել:

Ադրբեջանի ՊՆ պաշտոնական հաղորդագրության համաձայն, հունվարի 20­-ից հետո, ադրբեջանական բանակը երկու սպայի կորուստ է ունեցել, մեկ զինծառայող:

Նշենք, որ Հայաստանի ՊՆ-­ից պնդում են, որ հակառակորդի կորուստներն առավել մեծ են: Ըստ հայկական կողմի, Ադրբեջանը 2-3 կորուստ և 20-ից ավելի վիրավորներ է ունեցել միայն հունվարի 19-ի լույսի 20-­ի գիշերը հայկական դիքերի ուղղությամբ իրականացրած դիվերսիոն գործողության արդյունքում: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել