Այսօր Դավիթ Սարապյանի՝ Դևի ծննդյան օրն է...

Դևն Արցախի ազատամարտի ամենավառ անհատականություներից մեկն է, ում շիրիմին առաջինն եմ այցելում Եռաբլուրում, քանի որ չեմ կարող բոլոր նահատակների շիրիմներին մեկ առ մեկ այցելել. Դավիթի միջոցով հարգանքիս տուրքը փոխանցում եմ բոլորին, Դավիթն ընկավ իր ընկրեներին պաշտպանելով, իր ընկեներին նեղություն չտալով....

Դավիթի հետ հետ հոգևոր կապ ունեմ, ում նկարներն ու տեսանյութերը նայելիս՝ մեջս տակնուվրա է լինում, անբացատրելի մի զգացողություն է, որ ոչ մի բառով չեմ կարող ասել.......

Ես մի կոնցեպցիա ունեմ. կան մարդիկ, ովքեր երեխա չեն ունենում, բայց ժառանգորդներ ունենում են, սերունդը, տեսակը շարունակողներ ունենում են...

Ծնողներիս սուրբ ողջությամբ հպարտանալով՝ ինձ համարում եմ Դավիթի ժառանգը, Դավիթին նույնպես իմ ծնողն եմ համարում...

Հիշատակդ միշտ վառ է, ծնունդդ շնորհավոր Դավիթ ջան...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել