Esem.am-ը գրում է.
Բոտֆորտները կրկին նորաձև են, սակայն որպեսզի չնմանվել «Սիրունիկը» ֆիլմի հերոսուհուն, հարկավոր է սովորել ճիշտ ընտրություն կատարել և ճիշտ համադրել դրանք: Ժամանակակից նորաձևության մեջ բոտֆորտները «հայտնվեցին» Իվ Սեն-Լորանի շնորհիվ: Ամենահարմարավետները, թերևս, տափակ տակացուով, մինչև ծնկները հասնող բոտֆորտներն են` կաշվից կամ զամշե կաշվից: Բոտֆորտների ամենատարածված երկարությունը ծնկից մի քանի սանտիմետր բարձրն է, բայց կարող ես փորձել նաև մինչև ազդրերը հասնող բոտֆորտները, գուցե քեզ հենց այդպիսիններն են սազում: Լաքապատ բոտֆորտներից ավելի լավ է խուսափել, դրանք ավելի աչքի ընկնող են և, հնարավոր է, սխալ ընտրության դեպքում, վուլգար տեսք ունենալ: Խանութում դրանք փորձելիս ուշադրություն դարձրեք, որ դրանք գրկեն ոտքը և չընկնեն ներքև, հակառակ դեպքում փողոցում քայլելիս պետք է ամեն վայրկյան ուղղեք դրանք:




Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ