Գնացել էի վարորդական վկայականը փոխելու: Ավտոկայանատեղի աշխատողին հարցրի ոստիկանության շենքի տեղը:
- է, բա բարև չկա,- արձագանքեց աշխատողը:
Ուշադիր նայեցի իրեն:
Հանեց արևային ակնոցները:
-Չճանաչեցի՞ր,- հարցրեց:
Մտախոհ նայեցի դեմքին:
-Քո ու քո ախպերների գազը ես եմ քաշել:
-Հա՜,- ասացի,- լա՞վ ես:
Ու գնացի:
Երևանում եղբայր չունեմ, տանս էլ գազ չեմ քաշել:
Ասեմ, թե ինչու չհամառեցի: ՄԻ անգամ մի գաջի ավտոյի վարորդից հետաքրքրվեցի, թե մի մեքենա գաջն ինչ արժե:
- Բայց դու ինչու՞ ես հետաքրքրվում որ,- հարցրեց:
-Գներն եմ ուզում իմանալ,- ասացի:
-Հա, բայց երեք օր առաջ ես քեզ համար մի ավտո գաջ բերեցի,- ասաց վարորդը:
- Շփոթում եք,- ասացի,- էնա՛ իմ հողը, ես դեռ հիմք էլ չեմ գցել, գաջ ինչպես առած կլինեի:
- Այ ախպեր,- ասաց նեղացած,- կարո՞ղ է ես չգիտեմ ում եմ գաջ տարել, ում ոչ:
Իսկ դրանից առաջ մտա ծաղկի խանութ:
-Համեցե´ք, հաՄԵՑԵՔՙ_ ուրախ դիմավորեց վաճառողուհին,- դուք մեր մշտական հաճախորդ եք:
- Բայց ես այս կողմերում առաջին անգամ եմ,- տարակուսեցի:
-Իյաաա,- նեղսրտեց վաճառողուհին,- կարո՞ղ է մենք մեր հիմնական հաճախորդներին չեք ճանաչում, ընկեր ջան:
Ու ես էլ որոշել եմ էլ չդիմադրել:



