Ամառն առանց ամառային ակնոցների պատկերացնելն անհնար է: Բացի նրանից, որ այն պաշտպանում են մեր աչքերն արևի ճառագայթներից, այլև վաղուց դարձել է ցանկացած նորաձև անձի dress cod-ի մի մաս: Ամեն տարի գնալով աճում է արևային ակնոցների դերը` որպես նորաձև աքսեսուար:
Երգչուհի Հասմիկ Կարապետյանը արևային ակնոցների մեծ սիրահար է:
Ինչպես նա խոստովանում է.
«Կան երեք իրեր որոնք պետք է ըստ իս, որակյալ լինեն` պայուսակը, կոշիկները և արևային ակնոցները, այո և ինչու ոչ բրենդային: Ես “բրենդամանիայով” երբեք չեմ տառապել և հիմա էլ չեմ տառապում բայց իմ արևային ակնոցները միշտ են եղել բրենդային: Երբ որ ես լինում եմ լողավազանում, կամ ծովում, ինձ հետ չեմ տանում այդ բրենդային ակնոցները, նման դեպքերի համար ունեմ շատ ավելի անորակ, ոչ թանկ անկոցներ, ափսոսում եմ»:
Երգչուհին ներկայումս ունի յոթ արևային ակնոց, տարբեր տեսակի և գույնի: Նա կարծում է որ իրեն սազում են սև, դասական ոճի ակնոցներ. «Երբ քայլում եմ Երևանի փողոցներով, նախընտրում եմ մեծ, դեմքը բավականին փակող, սև ակնոց կրել, քանի որ այդ կերպ քիչ թե շատ դառնում ես անճանաչելի և ուշադրությունից հեռու»
Դերասանուհի Նաիրա Մովսիսյանի սիրում է կրել տարբեր բրեդների անկոցներ, իսկ գույնը պետք է լինի շականակագույն: Ինչպես ինքն է խոստովանում. «Մեծ մասամբ ամուսինս է գնում ինձ համար ակնոց, իսկ օպտիկական ակնոցներս բոլորը GENESIS բրենդ են»:
Դերասանուհի Աննա Դավթյանն ունի երկու ակնոց. «Մեկը Bvlgary բրենդ է, իսկ մյուսն ուղղակի նվեր է»: Աննա սիրում է ինչպես օպտիկական այնպես էլ արևային ակնոց, իսկ գույնը պետք է լինի շականակագույն: