1in.am-ը գրում է.
Բիլ Գեյթսը կշարունակի նոր արտադրանքներ մշակել Microsoft-ի համար կորպորացիայի գլխավոր տնօրենի նշանակումից հետո: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ընկերությունը հնարավոր է՝ ղեկավարի Սատյա Նադելան:
Աղբյուրների խոսքերով՝ Գեյթսը նախատեսում է Microsoft աշխատանքի գնալ շաբաթական առնվազն մեկ անգամ: Նշվում է, որ գործարարը կկենտրոնանա նոր արտադրանքների մշակման վրա, ոչ թե վարչական խնդիրների:
Ընկերության մամլո քարտուղարը հրաժարվել է մեկնաբանություններից:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/business_companies_249257.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



