Ինչու և ինչպես հոգեկան շեղումով 21-ամյա երիտասարդը հայտնվեց ճաղերից այնկողմArmnewstv.am-ը գրում է.

Թովմասը աշխատում էր «Զվարթնոց» օդակայանի սրճարաններից մեկում` որպես խոհարարի օգնական: Նա մեղադրվում է նույն սրճարանի աման լվացողին ուրագով հարվածելու համար: Թովմասը աշխատակցից տոկոսով գումար էր խնդրել` 50 հազար դրամ և 250 դոլար: Մի օր էլ աշխատանքից տուն վերադառնալիս մեքենայի մեջ Թովմասի և աշխատակցի մեջ վիճաբանություն էր սկսել: Միմյանց ծեծել էին, կռիվը շարունակվել էր Արբատ գյուղի դաշտերից մեկում: Տուժածին Թովմասը ուրագո՞վ է խփել, թե` ոչ: Մինչև այսօր չկա ոչ մի ապացույց: Դեպքից ավելի ուշ քննիչը վիճաբանության վայրում ուրագ է հայտնաբերել, բայց գործիքը փորձաքննության չի ենթարկվել: 

Մեկ տարի է Թովմասը «Նուբարաշեն» քրեակատարողականում է, խափանման միջոց ընտրվել է կալանքը: Տղան մինչև միջադեպն արդեն հոգեկան շեղումներ ուներ: 

Քրեակատարողականում Թովմասը մի քանի անգամ ինքնասպանության փորձ է կատարել: Տուժողը պահանջում է Թովմասին դատապարտել 14 տարի ազատազրկման: Փաստաբանն էլ հայտարարում է` 21-ամյա երիտասարդին չարդարացնելու դեպքում կդիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել