2014թ․ հուլիսի 1-ից ՌԴ-ում կսկսեն գործել էներգո-փայաբաժիններ մանրածախ սպառողների համար։ Համաձայն նախնական հաշվարկների՝ մեկ շնչի հաշվով էլեկտրաէներգիայի սպառման նորմատիվը կսահմանվի ամսական 70կվտ։ Ամեն դեպքում այդ նորմատիվը ՌԴ յուրաքանչյուր ռեգիոնի համար պետք է սահմանվի այնպես, որ դրա շրջանակներում նորմայի մեջ սպառած էլ.էներգիայի համար բնակիչները վճարեն արտոնյալ սակագներով, իսկ ավել սպառածի համար՝ առավել թանկ։ ՀԱՄՈԶՎԱԾ ԵՂԵՔ, ՈՐ ԱՅՍ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԿՆԵՐԴՐՎԻ ՆԱԵՎ ՀՀ-ում։ Ընդհանուր առմամբ, եթե նայենք նման մոտեցմանը, առաջին հայացքից բավականին լավ բան է, բնակչությանն սկսում էս ստիպել, որ քիչ էլ.էներգիա սպառի, կնվազի ՀԷԿ-երի կառուցապատման լրացուցիչ պահանջարկը, լրացուցիչ էներգիան կկարողանան սպառել գործարաններ, գուցեև ավելցուկը կկարողանան վաճառել Վրաստանին կամ Իրանին, հարուստների ծախսածն անհամեմատ ավելի շատ է, և նրանց վրա կսկսեն փող աշխատել։ Բայց այստեղ կան երկու հիմնական հարցեր՝
1. Նորմատիվի չափը։ Չնայած, որ ՌԴ-ում իրականացվում են հետազոտություններ այդ գծով, ամեն դեպքում կառավարությանը ձեռնտու չէ սահմանել այնպիսի նորմատիվ, որը ձեռնտու կլինի ժողովրդին, ուստի այդ նորմատիվն անհամեմատ փոքր կլինի միջին սպառողի հաշվով սպառած էլ.էներգիայի քանակից։ Օրինակ, եվրոպական երկրներում, որտեղ կլիմայական պայմանները բավականին բարենպաստ են, և առանց կտրուկ ջերմաստիճանային տատանումների, էներգիայի սպառումը միջին սպառողի համար կազմում է ամսական 120-150կվտ, իսկ ահա ՌԴ-ում, որ բնորոշ են առավելապես ցամաքային կլիմայական պայմաններ, կտրուկ սեզոնային ջերմաստիճանային տատանումներով, միջին նորմատիվը նպատակ ունեն սահմանել 70կվտ/ամիս։
2. «Լեվի լույս»։ Բոլորս էլ գիտենք, որ ահագին շատ մեծահարուստ, ինչու չէ նաև քիչ մեծահարուստ սպառողներ կան, որոնք մինչև հիմա էլ համագործակցում են էլէկտրիկների հետ, ապօրինի գծեր են քաշում, հաշվիչներ են հետ տալիս, և այդպիսով ահռելի կրճատում են իրենց ծախսերը։ Դրա հետ զուգահեռ, քիչ չեն նաև այն դեպքերը, երբ հենց այդ էլեկտրիկները վերցնում և ապօրինի կերպով նորմալ վճարող մարդկանց վրա հաշվեգրում են լրացուցիչ ծախսեր, որը նպատակ ունի «լեվի լույս» ակցիայի շրջանակներում իրենց հետ համագործակցողների կրճատումները կոմպենսացնելն է «չհամագործակցողների» հաշվին. չէ որ կա նաև գլխավոր շրջանային հաշվիչ, որը պետք է հավասարակշռվի բոլորի սպառողների ցուցիչների հետ։ Արդյո՞ք մեր իշխանությունը հնարավորություն կունենա արդյունավետորեն օգտագործել այդ խնայած էլեկտրաէներգիան։ Այստեղ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ փոքր ՀԷԿ-երը հիմնականում կառուցապատվել են վարկային միջոցների հաշվին, և այդ վարկերը տրամադրվել են՝ հաշվի առնելով դրանց ետգնման ժամկետը, շահութաբերությունը։ Հաշվի առնելով, որ մեր երկրում արտադրված էլեկտրաէներգիայի միակ ցրիչը ՀԷՑ-ն է, որը ՌԴ սեփականությունն է, ուստի մերոնք ոչ մի կերպ չեն կարող գործել, առանց հաշվի առնելու ռուսների կարծիքը, կարող է արդյոք խնայված էլեկտրաէներգիան վաճառվել Վրաստանին և/կամ Իրանին, նամանավանդ, որ էներգետիկական համագործակցություն այդ երկու երկրների հետ կա։ Բայց, որքանով է կարող դա փոփոխվել, աճել և ինչ կտան մեզ դրա փոխարեն, լրացուցիչ գա՞զ, բայց չէ որ դա նույնպես ռուսների ձեռքում է։ Կա ևս մեկ տարբերակ. այդ լրացուցիչ էլեկտրաէներգիան օգտագործել գործարանների էներգետիկական ծախսերը կրճատելու համար՝ վաճառելով այն նրանց ավելի էժան։ Բայց չէ որ, գործարանները, այսպես, թե այնպես, «լեվի լույս» ունեն, իսկ ամենակարևորը, դա կարող է բերել ինչ-որ տնտեսական աճին ՀՀ-ում, իսկ ռուսներին, արդեն վաղուց է ապացուցվել, որ որևէ տնտեսական աճեր «հպատակ երկրներում» պետք չեն։ Հետևաբար, կարելի է եզրակացնել, որ կսահմանվեն առավել ցածր նորմատիվներ (օրինակ, մեր միջին սպառողը ծախսում է ամսական մոտ 60-70կվտ էլեկտրաէներգիա, որի պարագայում նորմատիվը կսահմանվի 50կվտ), մենք ստիպված կլինենք խնայողության միջոցներ գտնել, կփոխենք բոլոր լամպերը, որոնք այդ ընթացքում, ամենայն հավանականությամբ, կթանկանան։ Բացի դրանից «լեվի լույս» ակցիայի շրջանակներում համագործակցողների խնայված էլ.էներգիան կլրացնեն «խաղաղ» բնակչության հաշվին, և վերջիններս, բնականաբար, կխախտեն նորմատիվները և կվճարեն ավելի շատ էլ.էներգիա։ Ի դեպ, դժվար թէ արտոնյալ սակագինը լինի առավել ցածր, քան գործող սակագինն է, ուղղակի կբարձրացնեն նորմատիվից ավել սպառածի գինը։ Դե, բնականաբար, այս ամենը կբերի սոցիալական անհավասարության էլ ավելի խորացմանը, չնայած, որ դրանից ավել էլ ու՞ր․․․



