Aysor.am-ը գրում է.
Օլիմպիական խաղերի անցկացման օրերին Սոչիի օդանավակայանը բիզնես-օդանավեր ընդունելու արդյունքում կարող է վաստակել 42 մլն դոլար:
Օդանավակայանն արդեն ստացել է բիզնես-օդանավեր ընդունելու 650 հայտ: Միջինում ամեն նման օդանավի սպասարկումն արժե 64 հազար ԱՄՆ դոլար: Օդանավակայանը նման բարձր գինը բացատրում է նրանով, որ հայտերի մեծ մասը խաղերի բացման և փակման օրերի համար են:
Ռուսական լրատվամիջոցները համեմատության համար նշում են, որ նախորդ ողջ տարվա ընթացքում օդանավակայանի եկամուտը կազմել է 70 մլն դոլար:
Նյութի աղբյուր՝ http://aysor.am/am/news/2014/02/04/sochi-olimpic-games/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



