Yerevannews.am-ը գրում է.
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խոսելով ԱԺ չորս խմբակցությունների օրենսդրական նախաձեռնության՝ գազի պարտքի վերաբերյալ հաշվիչ հանձնաժողով ստեղծելու մասին, ասաց, որ իրենց նպատակն է ստանալ երեք կարևոր հարցերի պատասխան:
«Որտեղից է գոյացել 300 մլն դրամի պարտքը, ինչու է գազի գինը սահմանի վրա էժան, բայց սպառողի համար՝ թանկև ինչու կնքվեց մինչև 2043թ պայմանագիր»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը: Վերջինս խոսելով 300 մլն դրամ գոյացած պարքտի մասին, ասաց, որ այս ամբիոնից ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարն ու իր ղեկավարը՝ վարչապետը, տարիներ շարունակ հայտարարել են, որ գազի գինը չի բարձրացել, այսինքն, ըստ պատգամավորի, ստել են:
«Ինչ պետք է անեն ստախոս պաշտոնյանները, իհարկե, ցանկացած ժողովրդավար երկրներում, նման պաշտոնյաները տալիս են հրաժարական, բայց մեր երկրում ստախոսություն, խաբելը խաղի նոր կանոններ են»,-իր խոսքում ասաց Նաիրա Զոհրաբյանը: Խոսելով գազի գնի մասին, Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ ինչպես է ստացվում, որ գազի գինը սահմանում ստանում ենք նորմալ գնով, բայց սպառողին հասնում է ահավոր թանկ գնով:
«Ինչո՞ւ կնքվեց պայմանագիր, որը մինչև 2043թ մեր երկիրը զրկվելու է էներգիայի աղբյուրից: Ավելի լավ տարբերակ էր այդ 20 տոկոս բաժնեմասը նվիրելը, քան վաճառելը, դա կլիներ ավելի արժանապատիվ»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը և հավելեց, որ Արմեն Մովսիսյանը մշտապես ասել է, որ գազի գինը չի բարձրանալու, բայց հիմա պարզվել է, որ ոչ միայն բարձրացել է, պարտքեր են գոյացել, այլ նաև մեզ ճնշել են:
«Ինչո՞ւ էիք թաքցնում, որ մեզ ճնշում են, թե թաքցնում էիք, որովհետև առջևում ընտրություններ էին: Եթե այս կառավարությունը ունենար արժանապատվութն, ապա վաղուց հրաժարական կտար: Կներեք, բայց ուզում եք 300 մլն դրամ պարտքը «սպիսատ» անեք ժողովրդի վրա»,-ասաց Ն. Զոհրաբյանը և հավելեց, որ սրանք հարցեր են, որոնց պատասխանները իրավունք ունի ստանալ ՀՀ քաղաքացին, ով հունվարին, գազի վարձավճարները տեսնելով՝ շփոթվել էր:
«Ես հասկանում եմ, որ դա այս կառավարությանը բացարձակապես չի հուզում»,-եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը:



