«Հաջորդ տասնամյակի լավագույն մասնագիտությունների 60%-ը նույնիսկ դեռ հայտնագործված չէ»,- Թոմաս Ֆրեյ, ֆուտուրիստ: 


Sparks&Honey հետազոտական ընկերությունը առաջարկել է մոտ ապագայի իր տեսլականը: Ավելի ստույգ, 20 մասնագիտություն, որոնք հեղինակի կարծիքով մեծ պահանջարկ կվայելեն մոտ տասնամյակում:

Անցյալում մարդիկ իրենց կարիերաները կառուցում էին կայուն և հաստատուն կերպով: Յուրաքանչյուրն այս կյանքում իր համար մի ճանապարհ էր ընտրում և ուսանողությունից մինչև թոշակառու տարիքը հավատարիմ էր մնում վերջինիս: Բայց տեխնոլոգիաների գերարագ զարգացման դարում այդ մոդելն այլևս պրակտիկ չէ: Այսօր կարիերայի կառուցումը բարդ, բազմաստիճան պրոցես է: Մենք պետք է մասնագիտանանք որևէ մի նեղ ոլորտում և անընդհատ համագործակցենք շրջապատող մարդկանց հետ: Մեր աշխատանքների հիմնական փաթեթը կազմված է միկրոկարիերաների ցուցակից: 


Ստորև ներկայացված ապագայի մասնագիտություններից մի քանիսն արդեն գոյություն ունեն, որոշները դեռ նոր են ձևավորվում: Մնացածները դեռևս ստեղծված չեն, սակայն հաշվի առնելով մեր ամենաօրյա դիտարկումները, նրանց պահանջարկի առաջացման հավանականությունը մեծ է:


Արտադրողականության հարցերով խորհրդատու - «Արտադրողականության» և «տարբերությունների ստեղծման» շեշտադրության, ինչպես նաև նոր տեխնոլոգիաների ստեղծման  շնորհիվ, մարդկանց մոտ իրենց աշխատանքի արտադրողականության, ֆինանսական վիճակի, ժամանակի կառավարման և կարիերայի հարցերով խորհրդատվության կառավարման օգնություն է առաջանալու:

 
Անձնական թվային ուղղորդող -  այս մասնագետը հատուկ Ձեզ համար կկազմի հավելվածների և տեղեկատվական ռեսուրսների արտակարգ հավաքածու:


Միկրոօրգանիզմների հարցերով մասնագետ - Այս մասնագետը Ձեզ համար կընտրի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին միկրոօրգանիզմներ, նաև խորհուրդ կտա առողջ և կայուն էկոհամակարգ կազմավորելու հարցում:


Կորպորատիվ ապակազմակերպիչ - տվյալ մասնագետը փոխելու է ընկերության հիերարխիկ կապերը՝ կազմակերպված քաոս կամ զրոյական վիճակ ստեղծելու համար:


Հետաքրքրասիրություն դասավանդող - տվյալ մասնագետը ոչ միայն ոգեշնչելու է Ձեզ և անընդհատ ակտիվ է պահելու հետաքրքասիրությունը, այլև սովորեցնելու է աշխարհն ինքնուրույն հետազոտելու արվեստը:

 
Այլընտրանքային փոխարժեքների առևտրական - Բիտքոինները և վիրտուալ այլ արժույթները մարդկանց համար սկսում են ավելի մեծ նշանակություն ունենալ, քանի որ շատերը չեն վստահում ավանդական արժույթին: Այդ միտվածությունը նախադրյալներ է ստեղծում բորսային լիարժեք առևտրի կազմավորման և այլընտրանքային արժույթով ներդրումներ կատարելու համար:


Քաղաքային վերակացու - այս մարդիկ մասնագիտացված են լինելու փոքրիկ այգիների ստեղծման հարցում, որոնք տեղակայված են լինելու ամենայուրօրինակ հատվածներում:


Տպիչ մասնագետ - 3D տպիչի մասնագետը օգնելու է Ձեզ այդ սարքավորման միջոցով տարբեր առարկաներ ստեղծել:


Հետմահու թվային կառավարիչ - այս մասնագետը ստեղծելու է, կառավարելու կամ «սառեցնելու» է մահացած մարդու սոցցանցերի էջերը:   


Անձնական ժամանակագիր - այս դարում մեզ, անկասկած, հարկավոր կլինի հատուկ մասնագետի օգնություն, ով օգնելու է համակարգել, կարգավորել և դասավորել մեր ամենօրյա կյանքի տեղեկությունները և օգնել հասկանալ, թե ինչպես այդ ամենը օգտագործել էֆֆեկտիվ կերպով:

Թվային կախվածությունից բուժող մասնագետ - տվյալ խորհրդատուն օգնելու է մարդկանց ձերբազատվել տարբեր սարքերի կախվածությունից՝ ստեղծելով նրանց համար անհատական «նմամատիպ» տարածքներ:


Քրաուդֆանդինգի մասնագետ - Kickstarter և Indigogo կայքերում միջոցների հավաքման մասնագետ, ով կարող է հասարակությանը հմտորեն մատուցել տարբեր նախագծեր:


Մշակույթային հմտությունների կրող -  Ինչպես ֆինանսական խորհրդատուն, այնպես էլ այս մասնագետն օգնում է ձեռք բերել և զարգացնել այն հմտությունները, որոնք անհրաժեշտ են այս կամ այն աշխատանքի իրականացման համար:


Քանակական անձնական մարզիչ - այս մասնագետը ոչ միայն հատուկ Ձեզ համար դիետա կմշակի, այլև կվերլուծի Ձեզ ամենօրյա և ապորտային ակտիվությունը և անձնական կյանքում արդյունավետ ընտրություն կառաջարկի:


Իրավասու տեսանկարահանող - տվյալ մասնագետը հաճախորդի պատվերով զբաղված է լինելու որևէ գործունեությամբ և այդ ամենը տեսանկարահանելու է GoPro-ի կամ Google Glass-ի օգնությամբ:

 
Լայֆհաքինգի խորհրդատու - այս անձնավորությունը դպրոցականներին և ուսանողներին ոգեշնչելու է իրական աշխարհի «ուսումնասիրության», սեփական կյանքի հանդեպ փորձարկումների:


Գաղտնիության հարցերով խորհրդատու - այս մասնագետը վերացնելու խոցելիության հավանականությունը մարդկանց բնականներում և թվային տիրույթներում:


Տեսաբեմականացում - տվյալ խորհրդատուն կօգնի Ձեզ նախապատրաստվել հստակ իրավիճակների և միջոցառումների՝ տեսաբեմականացնելով դրանք (ներառյալ էթիկայի կանոնները, արտաքին տեսքը և խոսքի առաձնահատկությունները):


Մեմ-գործակալ - այս մասնագետը առանձնացնելու և գնահատելու է տարբեր մեմերում օգտագործվող անձնական և մտավոր առանձնահատկությունները:


Դրոնների օպերատոր - քաղաքացիական ծառայությունները և անհատները ավելի հաճախակի են սկսել օգտագործել տարբեր տեսակի դրոնների (անօդաչու սարքավորումներ), որը կբերի նրան, որ կմեծանա այնպիսի մասնագետների պահանջարկը, ովքեր քաղաքային պայմաններում կկարողանան հմտորեն ղեկավարել այդ սարքավորումները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել