1in.am-ը գրում է.

The Guardian-ի թղթակից Լյուկ Հարդինգի՝ Էդվարդ Սնոուդենի մասին գրած գրքի գլուխներից մեկը Wikileaks-ի կոշտ քննադատությանն է արժանացել: Գրքում հեղինակը գրել է, որ ամերիկյան հատուկծառայութոյւնների նախկին աշխատակից Սնոուդենը Անվտանգության դաշնային ծառայության պատանդ է:

The Guardian-ը հրապարակել է «Սնոուդենի ֆայլեր» նոր գրքի գլուխը, որը կրում է «Էդվարդ Սնոուդենը գերի՞ է Ռուսաստանում» վերնագիրը: Դա զայրացրել է նաև Սնոուդենի կողմնակիցներին: Հարդինգը հայտարարել է, որ Ռուսաստանում ժամանակավոր ապաստանը Սնոուդենին ապահովել են հատուկծառայությունները:

«Որքան շատ նա մեկուսացվեց լայն հասարակությունից, այնքան ավելի պարզ դարձավ, որ ցանցահենը դարձել է Անվտանգության դաշնային ծառայության ոչ պաշտոնական գերին»,- գրել է լրագրողը:

Հարդինգի կարծիքով՝ Ռուսաստանում գտնվելու հենց սկզբից Սնոուդենը շրջապատված է եղել Անվտանգության դաշնային գործակալության գործակալներով: Նրանց շարքին է լրագրողը դասում նաև փաստաբան Անատոլի Կուչերենային:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել