Այսօր մի տեղ կարդացի, որ երեկ շտապօգնության աշխատակիցները հրաժարվել են վնասված մարդուն, ով դրսում է ապրում, տեղափոխեն հիվանդանոց: Եթե այս տեղեկությունը ճիշտ է, ուրեմն պետք է փաստել, որ շտապօգնության աշխատակիցները այստեղ մեղավորություն չունեն, որովհետև նրանց, իմ կարծիքով, այդպես է հրահանգված: Պարոն Դումանյան, իմ կարծիքով սա այն դեպքն է, որը ձեր անմիջական պատասխանն է պահանջում: Սա ոչ թե գումարային կոռուպցիա է, որի դեմ դուք շատ եք սիրում պայքարել (արդյունքների մասին կլռեմ), այլ սա կոռուպցիա է մարդկային կյանքի նկատմամբ: Հիպոկրատը վկա, երդումը դրժել չի կարելի: Նախարարությունից խնդրում եմ կամ հաստատել դեպքի իսկությունը, կամ հերքել՝ բերելով փաստեր: Հաստատելու դեպքում տալ բացատրություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել