Անկասկած հայ հանրությունը շատ լավ է հիշում Անգել-Ա-ին Օդնօկլասսնիկիի ամենապոպուլյար ժամանակաշրջանում իրական հիթ դարձած երգի համար: Սիրով ներկայացնում ենք Ձեզ այս չնաշխարհիկ գեղեցկուհու հարցազրույցը և ֆոտոշարքը, որը նա տվել է Maxim ամսագրի համար: Եվ այսպես, վայելեք:
Երբ առաջին անգամ զգացիր, որ չես կարող չերգել?
Մոտավորապես յոթ տարեկանում: Ես հեռուստացույցով տեսա այդ շրջանի ինչ որ խիստ հայտնի երգչուհու և նա ինձ այնպիսի զվարճալին թվաց, որ ես սկսեցի նրան նմանակել, իսկ հետո բոլորը սկսեցին ասել, որ ես ավելի լավ եմ երգում, քան նրանք, ովեքեր հեռուստացույցում են, և ես որոշեցի զբաղվել արդեն լրջորեն: Ճիշտ է, ինձ բացատրեցին, որ դեպի մեր էստրադա հենց այնպես ճանապարհ չես հարթի, բայց մի օր ծանոթներս առաջարկեցին արագ մի խումբ կազմավորել ու տեսահոլովակ ձայնագրել: Մեծ հեռանկարներ էին խոստանում: Մենք նկարեցինք հոլովակը, իսկ հետո խումբը կազմալուծվեց և բոլորը դրա մասին մոռացան:
Գոնե խնմբի անունը հիշում ես?
«Трасса» խումբն էր: Հաջորդ տարի ես որոշեցի ընդունվել Կինեմատոգրաֆիայի Համառուսաստանյան Պետական Ինստիտուտ և պատմությունը նորից կրկնվեց՝ հենց ես հաջողությամբ հանձնեցի բոլոր քննություններս, հայտնվեց ևս մի շատ հայտնի պրոդյուսեր: Իհարկե, նա ևս խոստացավ ոսկե սարեր, ուստի ես գործերս ետ վերցրի համալսարանից, սակայն խումբը կրկին կազմալուծվեց շատ շուտով, չնայած և կոչվում էր «Нон-стоп»: Այս անգամ ես արդեն վերջնականապես որոշեցի, որ այլևս չեմ ընդունվելու ինչ որ տեղ և համագործակցելու հայտնի պրոդյուսերների հետ: Ես պարզապես հավաքեցի համախոհների թիմ և սկսեցի իրականացնել սեփական ծրագիրս: Սկզբում ինձ հետ երգում էին երկու այլ աղջիկներ, իսկ հետո հանդիպեցի դիջեյ Սլոնին և նրա հետ երգ ձայնագրեցինք, որը մեծ հայտնիություն ձեռք բերեց:
Որ երգի մասին է խոսքը?
«А ты меня любишь? Ага. А ты со мной будешь? Ага!»
Անձնական կյանքիդ մասին ինչ կասես?
Անձնական կյանքում ես ամուսին ունեմ, որը ինձ շատ է օգնում ծրագրիս իրականացման հարցում:
Եվ բացի մաուսնուց դու բոլորովին ոչ մեկին չես սիում?
Ոչ, ինչու? Սիրում եմ, ընդ որում դեռ մանկուց: Կարելի է ասել, որ պաշտում եմ, առանց նրանց ապրել չեմ կարող:
Առանց տղամարդկանց?
Ոչ, առանց շների, ես շներ շատ եմ սիրում, ցանկացած շների, հատկապես՝ անտուններին: Այդ իսկ պատճառով ինձ շատ հեշտ է ճանաչել ռեստորաններում, որովհետև ես միշտ ուտելիք եմ հավաքում այնտեղ նրանց համար, որ հետո կերակրեմ: