J.K. RowlingԱյն ամենը, ինչ ձեզ թվում էր, թե գիտեք սիրո մասին, սուտ է: Պարզվում է, որ Ջոան Ռոուլինգը կարծում է, որ մեծ սխալ է գործել՝ Հարի Փոթերի մասին վիպաշարում Հերմիոնա Գրեյնջերին և Ռոն Վիսլիին իբրև զույգ ներկայացնելով: Wonderland ամսագրին վերջերս տված հարցազրույցում հեղինակն ասել է, որ Հերմիոնան պետք է ամուսնանար Հարիի հետ: Ռոուլինգն ասել է, որ ինքը գիտի, որ այս լուրը կտխրեցնի Հարի Փոթերի երկրպագուներից շատերին և ավելացրել.

- Ցավում եմ: Ես գիտեմ, որ այս լուրը որոշ երկրպագուների բարկությունը կհարուցի, սակայն  տարիների հեռավորությունից վերլուծելով այս ամենը՝ պետք է անկեղծորեն խոստովանեմ, որ դա մի ընտրություն էր, որ ես կատարեցի՝ ելնելով անձնական պատճառներից, ոչ թե ստեղծագործությունս արժանահավատ դարձնելու համար: Ես կոտրո՞ւմ եմ մարդկանց սրտերը այս ասելով: Հուսով եմ, որ ոչ:    

Հեղինակը նաև նշել է, որ Հերմիոնան և Ռոնը պիտի որ ամուսնական խորհրդատվության կարիք ունենային: Նա ոչինչ չի ասել այն մասին, որ հնարավոր էր այնպես գրել գիրքը, որ Հերմիոնան չամուսնանար Ռոնի կամ Հարիի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել