Lurer.com-ը գրում է.

Սոչիի Ձմեռային օլիմպիական խաղերի բացման փետրվարի 7-ին կայանալիք արարողությանը քաղաքի «Ֆիշտ» մարզադաշտում ներկա կլինի 40 հազար մարզասեր, այդ թվում՝ 40 երկրի նախագահ և կառավարությունների ղեկավար:

Ինչպես տեղեկացնում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչի կժամանի նախքան Օլիմպիական խաղերի բացումը:

Նա կհանդիպի խաղերի մասնակիցների հետ, երկկողմանի հանդիպումներ կանցկացնի մի շարք երկրների ղեկավարների հետ:

Սոչիի օլիմպիադայի հանդիսավոր բացումը կցուցադրվի Երևանի ժամանակով 20.14-ին: Սպասվում Է, որ ամբողջ աշխարհում այն կդիտի շուրջ 3 միլիարդ հեռուստադիտող:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել