1in.am-ը գրում է.

Ցյուրիխի շախմատային գերմրցաշարի վերջին տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սևերով պարտվեց իտալացի Ֆաբիանո Կարուանային: 

Արոնյանն իր ակտիվում 6 միավոր գրանցեց և գրավեց երկրորդ տեղը: Դասական խաղի մրցաշարի հաղթող դարձավ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, ով վաստակեց 8 միավոր: 

Գրոսմայստերները կմրցակցեն նաև արագ շախմատի մրցաշարում: Իսկ դասակա խաղի մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը`

Կարլսեն՝ 8 միավոր
Արոնյան՝ 6
Կարուանա՝ 5
Անանդ՝ 4
Նակամուրա՝ 4
Գելֆանդ՝ 3

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել