«Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Աժ-ում ներքին հրահանգ է իջեցվել շտկելու Աժ պատգամավորների կենսագրական տվյալները։ Քանի որ հայոց բանակի 22-ամյակի առթիվ բազում հրապարակումներ եղան բանակում չծառայած պատգամավորների և պաշտոնյաների վերաբերյալ, ուստի իշխանական կուլիսներում որոշում է կայացվել գոնե բանակ ծառայած պատգամավորների տվյալները գրել։ Եվ ահա բոլոր պատգամավորները, որոնք ծառայել են հայկական կամ խորհրդային բանակում, պետք է Աժ կայքում՝ պատգամավորների կենսագրական տվյալների մեջ, հստակ մատնանշեն ԶՈՒ-ում ծառայած լինել-չլինելու հանգամանքը։
Երեկ Աժ պատգամավորներից շատերի օգնականները զբաղված էին այդ ճշտումներով։ Ավելին, նույն աղբյուրները «Ժողովուրդ»-ին փոխանցեցին, որ նման հրահանգ է իջեցվել նաև մյուս պետական մարմիններին՝ կառավարություն, նախարարություններ, կառավարությանն առընթեր մարմիններ և այլն»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։