Հիշում եմ մի քանի տարի առաջ, երբ ինչ-որ տղա կամ աղջիկ քաղաքի սրճարաններից որևէ մեկում մատուցող էր աշխատում, նրա որակումը միանշանակ էր՝ աղջիկը փչացած է, տղան էլ արվամոլ: 

Գործազրկության մակարդակն այսօր կարծես թե առանձնապես չի փոփոխվել նախորդ տարիների համեմատ, բայց ինչ-որ բան կարծես փոփոխվել է…կարծրատիպ է կոտրվել:
Առաջ երիտասարդները տան հարմար բազկաթոռը գերադասում էին մատուցողի աշխատանքից: Ամբողջ օրը երազում էին աշխատանքի մասին, բայց մատուցող աշխատել չէին ցանկանում: Հետաքրքիր է, որ նրանք կոնկրետ դեմ էին Հայաստանում մատուցող աշխատելուն: Դրա վառ ապացույցն էր այն, որ վերջիններս՝ մի կողմ թողնելով ամոթն ու մնացած աշխատանքին խանգարող երևույթները, հաճույքով սպասարկում էին ամերիկացիներին, կամ եվրոպացիներին արտերկրում: Ի՞նչ է նրանք ավելի արիստոկրա՞տ են, կամ ավելի լա՞վն են մեզանից: Երևի թե ԱՅՈ: Քանի որ այս կարծրատիպը հենց մենք՝ հղփացած ու գեղցի հայերս ենք արմատավորել: Մենք մեզ սպասարկողին չենք կարող վերևից չնայել, չծաղրել, չարհամարհել… իսկ Եվրոպացին այդպիսին չէ, նա հասկանում է, որ իր դիմաց մարդ է կանգնած. Մարդ որը պարզապես իր աշխատանքն է անում: 

Երբ մեզ մոտ բացվեցին էլիտար սրճարաններ, նրանց գները հասանելի էին միայն <էլիտար> մարդկանց: Վերջիններս էլ ոչ այլ էին, քան գյուղերից նոր ժամանած, նոր հարստացած ու փողի փայլից շփացած բառիս բուն իմաստով գեղցիներ, որոնք մարդկանց հետ շփման այլ ձև չգիտեին քան արհամարհելն ու ստորացնելը: Նրանք մատուցող աղջիկներին պոռնիկի պես էին վերաբերվում: Չէ, չեմ պնդում, որ նրանց մի մասը պոռնիկ չէր ու դեմ չէր այդ վերաբերմունքին, բայց սխալ է բոլորին նույն արշինով չափելը: 

Փառք Աստծո եկան նոր ժամանակներ. Կարմիր թշերով ու բեղերով հարիստներն աստիճանաբար քաղաքակրթվեցին ու նրանց սպասարկելն այլևս դադարեց պատվի հարց լինելուց: 
Իրականում երիտասարդը, որը սովորում է ԲՈՒՀ-ում կամ ԲՈՒՀ-ը նոր է ավարտել աշխատանքի ընտրության լայն հնարավորություններ չունի: Աշխատում էլ է հիմանակում բանվոր, կամ մատուցող: Մատուցողի աշխատանքի ժամային ճկունությունը հանրավորություն է տալիս դասերից հետո մի քանի ժամ աշխատել, իսկ աշխատած գումարը լրիվ ծածկում է ձեռքի ծախսերը, մի քիչ էլ հնարովություն է տալիս հագնվելու:

Մեզ մոտ այսօր սպասարկման ոլորտը կտրուկ աճ է գրանցում: Չունենք արդյունաբերություն, տնտեսության ինֆրաստրուկտուրաներ չունենք, բայց փոխարենը ունենք սնկի պես աճող ռեստորաններ ու սրճարաններ, որոնք աշխատողների կարիք ունեն: Դե, ի՞նչն է խանգարում մեզ կրճատել գործազրկության մակարդակը: 
Հիշում են ընկերներիիս ու ընկերուհիներիս դեմքերը, որոնք մի քանի տարի առաջ մատուցող էին աշխատում: Կարմրում էին, հազար գույն էին ստանում, երբ ծանոթ ինչ-որ մեկին էին հանդիպում աշխատավայրում: Թվում էր, թե ինչ-որ շատ վատ բան են անում, կամ էլ գողության պահին են բռնվել: Շատ դեպքերում չէին էլ ասում, որ աշխատում են… թաքուն էին պահում: Բայց ինչի՞, ումի՞ց: 

Հիմա կարծես նրանք էլ են փոխվել, նրանց վերաբերմունքն էլ իրենց արած գործի նկատմամբ: Այսօր մի տեսակ հպարտություն եմ նկատում նրանց աչքերում: Գոհ են, որ աշխատում են, գոհ են որ ինքնուրույն են: Նրանց հպարտ կեցվածքն էլ ստիպում է քեզ հարգել իրենց: Նրանք ցույց են տալիս, որ առավել են նրանից, ով ամբողջ օրն աշխատանք է երազում, բայց կոմպլեքսները թույլ չեն տալիս որ աշխատի: 

Սա կյանք է՝ իր այդքան հայտնի աստիճաններով: Եթե ոտքդ դնում ես աստիճանի վրա, բարձրանալու հանրավորություն ես ունենում, իսկ եթե վախենում ես աստիճանին մոտենալ երբեք, երբեք չես կայանա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել