1in.am-ը գրում է.

39-ամյա դերասան Լեոնարդո Դի Կապրիոն հոլիվուդյան հայտնի սրտակերներից է: Ներկայումս նա հանդիպում է 21-ամյա մոդել Թոնի Գարնի հետ, սակայն լուրջ մտադրություններ չունի:

Սակայն դերասանը խոստովանում է, որ իր սիրտն էլ են կոտրել աղջիկները: Նա նաև պնդում է, որ երբեք չի փորձել կանանց նվաճել թանկարժեք նվերների օգնությամբ:

«Ես ինձ առատաձեռն մարդ եմ համարում, սակայն հակված եմ այն սկզբունքին, որ ադամանդները և թանկարժեք նվերները պետք չեն նման դեպքերում: Իմ կարծիքով` տղամարդկանց մեջ տարածված այդ կարծիքը թյուրիմացություն է: Իսկական, մեծ ձգտումներ ունեցող, խելացի կանանց նման բաները չեն հետաքրքրում: Ես կարծում եմ, նույնիսկ վստահ եմ, որ իսկական կնոջ համար ամենակարևորը տղամարդու կողքին իրեն հանգիստ զգալն է: Ուստի նման հարաբերություններում ես աշխատում եմ նախևառաջ լինել այնպիսին, ինչպիսին կամ, և ոչ թե իմ ընկերուհիներին օծել թանկարժեք քարերով»,- 7days.ru կայքը մեջբերում է դերասանի խոսքերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել