Հետաքրքիր փաստեր դահիճների մասինLife.panorama.am-ը գրում է.

Առաջին դահիճները ի հայտ են եկել Հին Հունաստանում: Սովորաբար այդ «գործը» կատարում էին կորցնելու ոչինչ չունեցող ստրուկները: Ձեր ուշադրության ենք ներկայացնում այս «յուրահատուկ» և «հետաքրքիր» մասնագիտության վերաբերյալ մի շարք հետաքրքրական փաստեր:

Անտիկ շրջանում և վաղ միջադարում դահիճի պարտականությունները ստանձնած հանցագործները ազատվում էին մահապատժից: Բացի դրանից միջադարում դահիճի աշխատանքը դառնում էր ընտանեկան: Դահիճը իրավունք չուներ փոխել մասնագիտությունը և հայտնվել հասարակական վայրերում:

Եթե դահիճը զավակներ չուներ և պատրաստվում էր ծերության պատճառով «հեռանալ մասնագիտությունից», ապա  պարտավոր էր ներկայացնել իր «գործը» շարունակողին: Քննություն էր համարվում առաջին գլխատումը:

Շատ դահիճներ մարդաբանական գիտելիքներով չէին զիջում բժիշկներին:

Մահապատժի ամբողջ ընթացքը` դատապարտյալի նախապատրաստումից մինչև դիակի հուղարկավորում դրված էր դահիճի վրա: Մի շարք միջնադարյան քաղաքներում դահիճին իր ծառայությունների անհրաժեշտության մասին տեղեկացնում էին պատուհանի մոտ  սև ձեռնոց թողնելով:

Ի հեճուկս տարածված կարծիքի` բարձր վարպետություն ունեցող դահիճները հազվադեպ էին հանդիպում, ստանում էին պատկառելի վարձատրություն և խիստ գնահատված էին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել