Ես նույնպես տուգանվեցի պետությանս արժանապատվությունը բարձր պահելու պատճառով, որը չեմ վճարելու, քանզի իմ իրավունքներն են խախտված, ոչ թե ես եմ օրենքը խախտել։
Հայաստան Վ. Պուտինի այցի օրը` դեկտեմբերի 2–ին (համընկնում է 1920 թվականին Հայաստանի խորհրդայնացման օրվա հետ), ժամը 13։00–ին Ազատության հրապարակից մեկնարկած խաղաղ հավաքի, այնուհետև երթի կապակցույամբ ինձ էլ վարչական տուգանք եկավ։ Նշեմ, որ միջոցառումը նաև իրազեկված էր Հայաստանի օրենսդրության սահմանված կարգով՝ շտապ իրազեկման միջոցով։
Փաստորեն Մաքսային Միության հաշվեհարդարը սկսեց ամսի երկուսի խաղաղ ցուցարարներին և երթի մասնակիցներին հասարակությունից մեկուսացնելով՝ թույլ չտալով խաղաղ հավաք ու երթ իրականացնել, յուրացնել համամարդկային թույլատրելի գործողություններ, իսկ հիմա վարչական տուգանքներ է նշանակում՝ փորձելով վարչական մեթոդներով ճնշել ՀՀ քաղաքացիների իրավունքներն ու հիմնարար ազատությունները, ստորադասելով Հայաստանի արժանապատվությունը Մաքսային Միության կազմավորմանը։
Հիշեցնեմ, որ հավաքը և երթը նպատակ ունեին պահանջել ՀՀ գործող իշխանություններից.
–Հարգել Հայ ժողովրդի արժանապատվությունը, ազատություններն ու իրավունքները,
–Գործել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխան,
–Կասեցնել մաքսային միությանն անդամակցության գործընթացը,
–Հրաժարվել Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացից։
Հավելյան տեղեկատվության համար նաև տեղադրեմ «Արժանապատիվ Հայրենիք» նախաձեռնության կատարած հայտարարությունները, որոնք կտեսնեք հետևյալ հասցենորում.
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել