1in.am-ը գրում է.

Հոլիվուդյան դերասանուհի Նաոմի Ուոթսը Esquire ամսագրի հետ հարցազրույցում բացահայտել է իր կյանքի «օրենքները»:

«Ես մեծացել եմ լոբի ուտելով: Ժամանակներ են եղել, երբ ուրիշ բան մենք մեզ ուղղակի չէինք էլ կարող թույլ տալ: Այժմ ես կարող եմ ինձ թույլ տալ գնել սև ձկնկիթ, սակայն դուք երբեք ինձ չեք տեսնի այն ուտելիս: Իմ սիրելի ուտելիքը լոբին է»,- նշել է Նաոմին:

Բացի այդ, նա ասել է, որ մեծացել է «տղայի նման»: «Մանկության տարիներին ես միշտ եղբորս ընկերակցությամբ էի, այնպես որ ես շատ լավ ծառ էի բարձրանում և զինվորներով խաղում: Բայց, այնուամենայնիվ, ես կին եմ և երբեք չեմ հասկացել այն կանանց, որոնց բոլոր ընկերները տղամարդիկ են: Մանուկ ժամանակ ես չեմ ունեցել եղունգների լաքերով լի տուփեր և գեղեցիկ վարդագույն զգեստներ: Այն, թե ինչպիսի կազմվածք կամ ինչպիսի տեսք ունեի ես մինչև 20 տարեկան՝ ինձ չէր հետաքրքրում»,-ասել է նա:

Նաոմիի կարծիքով` բոլորը պետք է ուշադրություն դարձնեն տիեզերքից ուղարկված նշաններին: 

Նա նաև դեր ստանալու համար փորձերը «վիրավորական և նվաստացուցիչ միջոցառում» է որակել:

«Ցավն ամենակարևոր զգացողությունն է երկրի վրա: Անցնելով ցավի միջով` դու կարող ես ասել, որ այս կյանքում ինչ-որ բան տեսել ես»,- նշել է դերասանուհին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել