Մարդիկ կան, որ Վանոյին տեսնում են միայն քաղաքականության մեջ, ոմանք՝ միայն գրականության, ոմանք՝ ոստիկանական համակարգի, իսկ ոմանք չեն կրողանում տեսնել առհասարակ սեփական փոքրության պատճառով։
Իրականում նա մի ամբողջություն է՝ մարդկային։ Երևի մանկությունն ու սարերի հովն ավելի շատ է նրանում, քան մարդ կարողանում է ներսում պարունակել, նույնիսկ դժվարանում ընկալել։ Ու այդքան պարզ ու այդքան իսկական...
National Geographic-ում մի հոդված կարդացի Հռոմի Պապի Վենետիկում բաց թողած սպիտակ աղավնիների վրա, հանուն Ուկրաինայում խաղաղության՝ ի աջակցություն ԵվրաՄայդանի, ճայի և ագռավի հարձակման մասին։ Ասեմ ընդհանուր իմաստը, որ տվյալ աղավնիները հիմա բնությունում չեն հանդիպում և այդ իսկ պատճառով որպես կեր են դիտարկել այդ աստվածային սպիտակ թռչյուններին։
Նույն բնության օրենքները առհասարակ աշխարհում են գրործում, ըստ ինձ, ինչպես նաև քաղաքականությունում, դպրոցում, գիտությունում, բակում և այլն։ Ու տանելի չեն կամ որպես կեր են դիտարկվում բոլորից առանձնացող առավել մաքուրները՝ ազատամիտներն ու ազատատենչները, խաղաղասերներն ու համամարդկայինները։
Այսօրվա հայաստանյան դժվար ու նողկալի իրականության պատճառների սածիլները կգտնեք հետևյալ հաղորդաշարում տեղ գտած մտքերում։ Նաև Վազգենի խոսքը կզետեղեմ, որտեղ ազնիվ ու ճշմարիտ խոսք է ասում։ Այնտեղ նույնպես հուշումներ կան։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել