Ամենաանկեղծ և ամենատարբեր տպավորություններով աստղերը կիսվում են միայն ֆեյսբուք սոցցանցում: ArmStar.am-ը կրկին ու կրկին զգուշացնում է՝ մենք ուշի ուշով հետևում ենք ձեր «չեքիններին», ամենատարբեր գրառումներին և լուսանկարներին, այնպես որ, այս շաբաթ ևս մեր աչքից ոչինչ չի վրիպել :
Եթե համերգներից մեկում երգիչ Մհերին տեսնեք ահա այսպիսի կերպարանափոխությամբ, չզարմանաք, երգիչը հավանաբար իր համար նոր ոճային լուծումներ է փնտրում, համենայնդեպս, մենք եկանք այս եզրահանգմանը` տեսնելով նրա ֆեյսբուքյան գրառումն ու հրապարակված լուսանկարը:
Mger
)))))Next stile...

Այս շաբաթը երգիչ Հայկոյի համար «շոփինգաբրենդային» է անցել, նա նույնպես իր ընկերների հետ կիսվել է հետևյալ լուսանկարով:
The new BOSS collection presents! ROUGE -DALMA — with Angel Dayan, Tatev Abajyan, Arsen Grigoryan, Эмул Сапунджян and Seda Baghdasaryan.

Շոփինգներից հեռու և ավելի գործնական տրամադրություն է դերասան-երգիչ Գրիգոր Դանիելյանիհամար: Նա խնդրում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում սպասեն իրենց՝ այսինքն Yere1-ի ստեղծագործական խմբին, ովքեր արդեն մեկնել են Լոս Անջելես հյուրախաղերի:
Փետրվարի 7-ին, 9-ին գալիս է Yere1-ը,
Are you ready? (Այ րու ռեդի՞),
Դե գալիս ենք USA ջան,
Beyond the stars palace,
Հանդիպում ենք Դու և ես,
Ուղիղ ժամը 7.30,
Մեզ անպայման կսպասես !!!
Այս շաբաթ Միացյալ Նահանգներ մեկնելու լուրով շատ հայ աստղեր հանդես եկան: Մարտ 9-ին՝ կանանց միջազգային օրվանից մեկ օր ուշացումով Լոս Անջելեսի Pasadena Civic դահլիճից իրենց երաժշտական կատարումներով կշնորհավորեն Էրիկը, Ինգա և Անուշ Արշակյանները, Արսեն Սաֆարյանը, իսկ երեկոն կվարեն Ռաֆայել Երանոսյանը և Արփի Գաբրիելյանը: Լուսանկարը Ռաֆայել Երանոսյանի ֆեյսբուքյան էջից J

Լիա Զախարյանը կոչ է անում խաղալ իր կանոններով: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Լիան, Անին և Մովսեսը շուտով հանդես կգան նոր գեղարվեստական ֆիլմում, որը հենց այդպես էլ կոչվում է ՝ Խաղանք իմ կանոններով: Իսկ թե ով ում կանոններով կխաղա, կարող եք պարզել Մարտի 8-ին Մոսկվա կինոթատրոնում ֆիլմը դիտելուց հետո:

Արմքոմեդիի Նարեկ Մարգարյանը հարցնում է.
Փորձե՞լ եք խնձոր ուտել նաուշնիկ հագած: Կարելի է ենթադրել, որ նա այս գրառումը իր պատին թողել է անմիջապես փորձը կրկնելուց հետո:
Ոմանք խնձոր, իսկ ոմանք էլ սուշի: Ժամը լրատվական հաղորդման հաղորդավարուհի Էռնա Էլիզբարյանը, ով օրեր առաջ նշում էր ծննդյան տարեդարձը, իր էջում կիսվել է ահա այս լուսանկարով:

Երգչուհի Եվա Ռիվասն այդքան էլ առողջ ապրելակերպի կողմնակից չէ. նա խնձորի և սուշիի փոխարեն նախընտրել է երկար սպասված Նարգիլեն:
Eva Rivas
Долго я от тебя ждала такого кальяна
Այս շաբաթ ևս ծնունդներով լի է անցել: Իվետա Մուկոչյանը իր մայրիկի, իսկ Սոֆի Մխեյանը` հայրիկի ծննդյան տոնը շնորհավորել են ահա այս կերպ:
Sofi Mkheyan
Երազանքս միակն է...
Լինես առողջ և հնարավորինս երկար կողքիս!!!
Ծնունդդ շնորհավոր ՊԱՊ ՋԱՆ:))))

Iveta Mukuchyan (official)
Happy Birthday to the most amazing woman in my life! My Mum! My strength,my supporter,my rolemodel for perfection, my idol! Thank you for always staying next to me like a rock and holding me whenever I feel like crumbling down! Thank you for pushing me on my way and always make me focus on the important things in life! Thank you for this amazing childhood I had, your education and life lessons I still enjoy and for being my best friend nomatter where I am! I wish you health and happiness....and I wish to myself to congratulate your birthday as long as I live....love you Mum!!!

Իսկ երգչուհի Էմմին հարցնում է, արդյո՞ք նման է իր մայրիկին: Ահա և Էմմիի և Նադեժդա Սարգսյանի լուսանկարները: Նմաննություններն ու տարբերությունները կարող եք գտնել ինքներդ:
Շարունակությունը՝ այստեղ