Գրեթե մեկ տարի է, ինչ դերասան Նիկոլայ Եղիազարյանը հեռուստաեթերում չի երևում: Նա մեծ ճանաչում ձեռք բերեց՝ հատկապես Պաշի կերպարը մարմնավորելով:
ArmStar.am-ը փորձեց պարզել, թե ինչու այս տևական ժամանակահատվածում դերասանը չի երևում որևէ նախագծում ու զրուցեց առաջիկա ծրագրերի մասին:
Նիկոլայ, որքան ժամանակ է եթերում չկաս. ինչո՞վ է դա պայմանավորված, կա՞ որևէ պատճառ:
Կոնկրետ որևէ պատճառ կամ խնդիր չկա, ուղղակի մոտ հինգ տարի անընդմեջ լինելով հեռուստաեթերում, մի փոքր հանգստանալու կարիք էր զգացվում: Այժմ մտադրված եմ մոնո ներկայացմամբ հանդես գալ: Նաև գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու առաջարկ եմ ստացել, արդեն իսկ նախապատրաստվում եմ նկարահանումներին: Այնպես, որ շուտով տարբեր նախագծերի շրջանակներում կլինեմ եթերում:

Սերիալները չափազանց շատ քննադատությունների են արժանանում, քո վերաբերմունքը այս ամենի վերաբերյալ:
Միանշանակ, կողմ եմ առողջ քննադատությանը, բայց մասնագետ մարդկանց կողմից: Թէ չէ, տեղից ելնողն իր «հեղինակավոր» կարծիքն է հայտնում: Կուզենամ, որ ամեն մեկը զբաղվի իր գործով` չխանգարելով մյուսներին: Ինքս լինելով մասնագիտությամբ դերասան՝ քննադատելուց մի փոքր հեռու եմ: Բայց, կավելացնեմ, որ շատ տաղանդավոր, երիտասարդ դերասաններ կան, ովքեր ինչ-ինչ պատճառներով մնում են ստվերում, փոխարենը այն մարդիկ, ովքեր չունեն համապատասխան կրթություն ու տվյալներ, հայտնվում են այնտեղ, որտեղ չպետք է լինեին:
Մասնագիտության ընտրության հարցում երբևէ տատանվել ես:
Դա միակ հարցն է եղել իմ կյանքում, որ ոչ մի վայրկյան չեմ տատանվել: Դերասանի մասնագիտությունից բացի, այլ ասպարեզում ինձ չեմ պատկերացնում: Ես ուղղակի հիվանդագին կերպով եմ սիրում ու հպարտանում իմ մանագիտությամբ ու այն հանճարներով, որ ունեցել ենք` Հրաչյա Ներսիսյան, Խորեն Աբրահամյան, Մհեր Մկրտչյան և այլք:
Եթե առաջարկվի մի դեր, որն ըստ սցենարի պետք է փոխվի արտաքին իմիջը, մազերիգունաբացում և այլն, կհամաձանես:
Կտրուկ պտասխան չեմ կարող տալ: Բայց, եթե դու արվեստի մեջ ես ու այդ կերպարը քոնն է, կարող ես լիարժեք ներկայացնել , կարելի է: Ուղղակի մազերի ներկելու պահը մի քիչ…( ծիծաղում է): Մազերի պահով, չգիտեմ: Կան բաներ, որ չես կարող անել, որովհետև ապրում ենք Հայաստանում :
Շարունակությունը` այստեղ