1in.am-ը գրում է.

Ֆրանսիացուն, ով համացանցում տեղադրել է մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է նա ծաղրուծանակի ենթարկում կատվին, դատի են տվել: 

Տղամարդուն մեղադրել են կենդանու հետ դաժան վերաբերմունքի մեջ: Բարեբախտաբար, Օսկար անունով կատուն ողջ է մնացել, սակայն կոտրված են նրա երկու թաթերը: 

Դաժան տեսանյութը, որն անցած շաբաթ հեռացրել են YouTube-ից, աղմուկ էր առաջացրել հազարավոր օգտատերերի շրջանում: 

Տեսանյութում երևում էր, թե ինչպես է տղամարդը կատվին օդ նետում ու խփում պատին: Կատուն մլավոցով վայր է ընկնում նրանից 4-5 մետր հեռավորության վրա: 

Տեսնելով այս կադրերը՝ կենդանասերները կազմել են հայց՝ պահանջելով պատժել կատվատյացին: Մոտ 40 հազար մարդ ստորագրել է փաստաթղթի տակ և ուղարկել Ֆրանսիայի ՆԳՆ-ի ղեկավարին ու արդարադատության նախարարին: 

Տղամարդուն հրավիրել են ներկայանալ դատարան փետրվարի 3-ին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել