Panorama.am-ը գրում է.
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ են դիմել մի խումբ քաղաքացիներ, ովքեր արտագնա աշխատանքի մեկնելուն խոչընդոտող ՌԴ-ում նոր միգրացիոն օրենքի վերաբերյալ իրենց բողոքն են արտահայտել:
«Արտագնա աշխատանքով իրենց ընտանիքները պահող մարդկանց խնդիրը նոր օրենքի ներդրմամբ առաջ եկող բարդություններն են: Ըստ ՌԴ-ում ընդունված նոր օրենքի, օտարերկրյա քաղաքացիները ՌԴ-ի տարածքում 180 օրվա ընթացքում կարող են լինել միայն 90 օր: Արտագնա աշխատանքի մեկնողների առջև խնդիր է ծառանում, քանի որ նրանց որոշակի դեպքերում հարկավոր է 3 կամ ավելի ամիս աշխատանք գտնելու և այնուհետ գումար վաստակելու համար, իսկ այժմ նրանք ոչ միայն անվստահելի են դառնում ռուս գործատուի համար, այլ լավագույն դեպքում նրանց 3 ամսում աշխատած գումարը կբավականացնի միայն ճանապարհածախսի և 3 ամսվա ՌԴ-ում բնակության համար»,- ասված է ՀՔԱ տարածած հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի, արտագնա աշխատանքի մեկնողների կարծիքով այս օրենքը հատկապես խիստ և անընդունելի է Հայաստանի քաղաքացիների համար, քանի որ Հայաստանը միանում է Մաքսային միությանը և այդպիսով պետք է խնդիրներ չառաջանային:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



