1. Սոցցանցերի հանրահայտ մեջբերումներ

«Ինձ դժվար է գտնել, հեշտ է կորցնել, անհնար վերադարձնել»: Սա ամենատարածված մեջբերումների ցուցակում կարող է գրավել առաջին հորիզոնականը:

 

2. Օրը հարյուր անգամ զանգահարել մայրիկին

Իսկ ինչո՞ւ: Եթե խնդիրներ են ծագել, կամ լուրջ առիթ կա զրուցելու, դա ուրիշ հարց, բայց աղջիկները հիմնականում զանգահարում են զանգահարելու համար:

 

3. Լուսանկարել յուրաքանչյուր անհասկանալի իրավիճակում

Instagram-ում հաճելի է տեսնել գեղեցիկ դեմքեր, բայց պետք չէ կյանքում տեղի ունեցող յուրաքանչյուր իրադարձություն լուսանկարել և տեղադրել սոցցանցերի էջերում:

 

4. Ընկերուհի ձևանալ այն աղջիկներին, ում ատում են

Հենց որ ընկերուհին հեռանում է հարևան սենյակ, մյուսներն ամիջապես իմանում են, թե ինչ հիմար արարք է նա թույլ տվել վերջին օրերին: Իսկ դուք չեք փորձե՞լ ընկերություն անել այն աղջիկների հետ, ում հետ իրոք կարողանում եք լեզու գտնել:  

 

5. Ավտոարևայրուք

Ավտոարևայրուքը բացարձակ չարժե այն գումարները, որոնք դու վատնել ես դրա վրա: Այն սարսափելի տեսք ունի և երբեք մոդայիկ չի եղել:  

 

6. Քիչ էր մնում մահանայի

Դժվար թե: Եթե նույնիսկ այդպիսի դեպք պատահի, այդ արտահայտությունը կարող է ստիպել յուրաքանչյուրին ուզել հակառակը: Լավ կլինի, եթե աղջիկները սովորեն ավելի հստակ արտահայտել իրենց մտքերը:  

 

7. Խոսել կրճատումներով

LOL, LMFAO, idk, BFF և այդպես շարունակ: Այդ դեպքում շփումն ուղղակի անտանելի է դառնում:

 

8. Հավերժ պատրաստվել և միևնույնն է ուշանալ

Դա ինչ-որ հատուկ արարողությո՞ւն է: Աղջիկը պետք է փորձի երեք տարբեր զգեստ և փորձի անպայման չսխալվի ընտրության մեջ, սակայն այդ պրոցեսը կարող է ժամեր տևել և արդյունքում դուք վերջնականապես կուշանաք հրավիրված արարողությունից: Կարելի է ուղղակի հարցնել սիրելիի կարծիքը և վերջ:

 

9. Հարցեր ստեղծել խաղի ընթացքում
 

Աղջիկները պետք է ընդմիշտ ընդունեն և հասկանան, որ խաղները փոփոխության ենթակա չեն: Պետք չէ խաղի ժամանակ պարզել կանոնները: Տվեք բոլոր հարցերը խաղից առաջ:


10. Քննադատել հայտնի մարդկանց

Հենց աղջիկը դերասանուհի կամ մոդել է տեսնում, սկսում է միանգամից քննադատել նրա սանրվածքը, թե որքան վատ է նա պարում, որքան գեր է: Իհարկե, ոչ ոք չի ցանկանում որևէ մեկին վիրավորել, բայց սկզբում ինքներդ ձեզ նայեք, առավել ևս, երբ քննադատում եք նորմալ, առանց որևէ ավելորդությունների անձի:

 

11. Duckface

Ո՞վ է դա հորինել: Ո՞վ: Ե՞րբ է ավարտվելու այս մղձավանջը: Ի դեպ, կյանքում աղջիկները դեմքի այդպիսի անտանելի արտահայություն երբեք չեն ընդունում, միայն լուսանկարներում: Դա սարսափելի է, դադարեք տանջել հասարակությանը:

 

12. Ընտանի կենդանիների անվերջանալի լուսանկարներ

Այդպիսի աղջիկները երկու տիպի են բաժանվում: Նրանք կամ կամ հենց այնպես են լուսանկարում իրենց կատուներին կամ շներին, կամ կենդանիներին հագուստ են հագցնում, որն ավելի սարսափելի է: Հիշեք՝ կենդանիներին դա դուր չի գալիս, նրանք չեն երջանկանում, այլ միայն տառապում և նյարդայնանում են:

 

13. Դժգոհել, որ գեր են և ոչինչ չանել

Տղամարդիկ ոչինչով չեն կարող աղջիկներին օգնել այդ հարցում: Այն, ինչ նրանք կասեն, միայն ցավ կպատճառի: Գեղեցիկ խոսքեր կարող է ասել յուրաքանչյուրը, բայց դա արդար չէ:

 

14. Դիետա երկուշաբթի օրվանից

«Վերջ, հաջորդ շաբաթից սկսած դիետա եմ պահելու»: Քանի՞ անգամ ես այդ նույն նախադասությունը կրկնել:

 

15. Կարծել, որ տղամարդիկ կարողանում են մտքեր կարդալ 

«Ի՞նչ է պատահել»: Եթե տղամարդն այդ հարցն է տալիս, ուրեմն իրոք չգիտի, թե ինչ է պատահել: «Ոչինչ»: Այո, դե իհարկե, այդ պատճառով սև ամպերից էլ մռայլ ես: Եվ այդ պատճառով տղամարդը պետք է կարդա քո մտքերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել