Հետաքրքիր է... ոնց կբացատրի պետությունն այն փաստը, որ ԱՐԴԵՆ պահումներ է անում այն օրենքի ուժով, որը կասեցված է և ՀՆԱՐԱՎՈՐ Է ուժի մեջ կմտնի մարտի 28-ից ոչ շուտ:
Դա նման է նրան, որ ... այսինքն, չէ, սա ոչ մի բանի էլ նման չէ: Սա ուղղակի գողություն է օրը ցերեկով:
Փաստորեն, ես այնքան հարուստ եմ, որ պետությունը աչք է դրել իմ գրպանի վրա և անշնորհքաբար գողանում է իմ` աղքատ ուսուցչիս փողերը:
Հերիք չէր ՊԱՐՏԱԴԻՐ տերմինը, հիմա էլ ինքն իրեն որոշել է, որ եթե մեկ է, էսօր, վաղը, իրենց էշն առաջ բրդելով օրենքն ընդունվելու է, ինչի չէ հիմիկվանից կարող է արդեն պահումներ անել:
Էստեղ էլ արդարություն, օրենք, բան, չկա: Կա պարզ ճշմարտություն. պետությունն էնքան լկտի է, որ ուղղակի թքած ունի իմ, քո, բոլորի վրա:
Չէ, նոր չեմ բացահայտել, ուղղակի լկտիությունն էլ չափ ու սահման պիտի ունենա:
Բախտս բերել է, որ մյուս աշխատանքիս վայրում գրանցված աշխատող չեմ....
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել