Իսպանական Փարթին

http://armladies.wordpress.com

Փարթին տեղի էր ունենալու մեր քաղաքի թանկարժեք հյուրանոցներից մեկում: Արդեն այն սկսել էր, երբ մենք չորս ընկերուհիներով ներս մտանք սրահ: Հնչում էր իսպանական կրքոտ կիթառի ձայնը, մի քանի զույգեր պարում էին: Ես ու Նազելին մոտեցանք բարին: Սոֆին ու Սյուզին անմիջապես բռնեցին ռիթմերն ու մտան պարահրապարակ: Սյուզին արդեն իսկ հարբած էր: Նա սկսեց խենթի պես պտույտ գալ: Սոֆին մոտեցավ մեզ, կրակայրիչով վառեց ծխախոտն ու բութ մատով ցույց տվեց նրա ետևում պարող տղային.

-Լավնա չէ՞ՙ,  էսօր ամբողջ երեկո նրա հետ եմ պարելու:

- Իսկ հետո, – հարցրեցի ես:

- Ինչպես միշտ` ոչինչ..,- խորամանկ ժպտաց Սոֆին ու կատվի քայլավածքով մոտեցավ այդ տղային:

Ես ու Նազելին մի մի բաժակ մարտինի վերցրեցինք:

-Սաշա, չգիտեմ ի՞ՙնչ անեմ, նա այստեղ է, -հանկարծ շփոթված ասաց Նազելին ու փորձեց փախչել:

-Հանգիստ, սիրելիս,-հանգստացրի ես նրան,- ի դեպ Նարեկը մենակ է:

- Ի՞ՙնչ կապ ունի,- վրդովված ասաց նա ու թեքվեց բարի կողմը:

Սոֆին զբաղված էր իր նոր խաղալիքով, Սյուզին ինքնամոռաց պարում էր: Ինձ հանգիստ չէին տալիս Ալեքսի մասին մտքերը: Արդեն երազում էի նրան տեսնել:

Մտքերի մեջ տարված` հանկարծ լսեցի Սյուզիի գոռոցը.

-Ապուշ, ձեռքերդ քեզ քաշիր,- մի հարբած երիտասարդ մոտեցել էր Սյուզիին, բայց երևի դուրը չէր եկել, թե չե հաստատ այդպես չէր խոսի հետը:

Այդ պահին Նարեկը մոտեցավ Նազելիին.

- Բարև,  կարո՞ՙղ ենք խոսել:

Նազելին կարծես հալվեց, բայց իրեն հավաքելով ասաց .

- Կներես, ես զբաղված եմ:

Նարեկը ծանր հոգոց հանեց, վերադարձավ իր տեղն ու սկսեց անթարթ հայացքով նայել Նազելիին:

http://armladies.wordpress.com

Այդ պահին պարահրապարակում իսպանական երաժշտության հետ համատեղ կրքերն էլ էին թեժանում:

Այդ նույն հարբած երիտասարդը մի անգամ էլ փորձեց  ձեռքերին ազատություն տալ : Սյուզին ապտակեց նրան: Տղան չդիմացավ այդ ստորացված վիճակին ու հարվածեց Սյուզիին: Ես տեղիցս վեր թռա, Սոֆին հրեց իրենով տարված երիտասարդին ու վրա հասավ:

Սյուզին քմծիծաղով վրա բերեց.

-Դե, դա նորմալ է բոլոր փոքր ա******* ու խոշոր բռունցք ունեցող տղամարդկանց համար:

Սա ավելի կատաղեց: Սկսվեց խառնաշփոթ: Նազելին մոտ վազեց և քանի որ այլ բան անելու ի վիճակի չէր ոտքից հանեց բարձրակրունկ կոշիկն ու հարվածեց հարբածի գլխին: Աղմուկն ու աղաղակը ամբողջ  հյուրանոցային համալիրում տարածվեց: Սյուզիին քաշելիս տեսա, թե ինչպես Նարեկը Նազելիին գրկեց ու դուրս տարավ: Սիրտս մի քիչ թեթևացավ:

Ներս վազեց անվտանգության աշխատակիցն ու բռնեց հարբած երիտասարդի ձեռքերը:

Ես ու Սոֆին դուրս տարանք Սյուզիին: Տաքսի կանգնացրինք:

Մեր երեկոն փչացել էր: Մենք Սյուզիին մեքենա նստեցրինք ու ճանապարհվեցինք Սոֆիի բնակարան:

- Բայց, անվտանգության աշխատակիցը վատը չէր,- ասաց Սոֆին, մենք երեքով իրար նայեցինք ու պայթեց միահամուռ մի ծիծաղ:

Հետո ամբողջ ճանապարհին Սյուզին հայհոյում էր այն տղային, հետո սկսեց հայհոյել ամբողջ Ադամի ցեղին.

-Բա դրանք մա՞ՙրդ են, բա դրանք տղամա՞ՙրդ են…ասեմ ինչո՞ՙվ են մտածում, աաաա….

-Լռիր աղջիկս, դու մեծ հաշվով բացահայտում չես արել,- ավելացրեց Սոֆին:

-Սյուզի, զարմանալի աղջիկ ես հա…համ գայթակղիչ շորիկներ ես հագնում, պարահրապարակը քեզնով անում, համ էլ ուզում ես չմոենա՞ՙն:

-Սաշա, չափահաս կույս, դու գոնե մի խոսիր, դու ի՞ՙնչ գիտես մեղրի քաղցրությունը,ասա՜…

-Քաղցրը, երբ շատ է , զզվելի է, դա հաստատ գիտեմ,- մտամոլոր պատասխանեցի ես ու հայացքս ձուլվեց գիշերային Երևանի լույսերին:

Սոֆիի բնակարան դեռ չհասած Սյուզին քնեց, մի կերպ բարձրացրինք վերև ու պառկեցրինք: Ես վերմակով ծածկում էի նրա գեղեցիկ մարմինն ու փորձում ելք գտնել Սյուզիին ավելի լավը տեսնելու հարցում…չէր ստացվում, նա համառ ինքնակործանման ճամփան էր բռնել:

-Սաշ, թո՛ղ նրան, թող քնի, դու արի խոհանոց,- շշուկով կանչեց Սոֆին:http://armladies.wordpress.com

Մենք տաք շոկոլադ խմեցինք ու փորձեցինք կապվել Նազելլին.

-Անահասանելի է,-ասացի:

-Հաստատ լավ է, որ չի զանգել,-ժպալով ասաց Սոֆին ու ավելացրեց,- Գիտե՞ՙս, կյանքում ոչինչ պատահաբար չի լինում…


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել