1in.am-ը գրում է.
ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգով (ՍԷԿՏ) սահմանային անցման կետերում իրականացված սահմանային գրանցումներով ուղևորաշրջանառության համախառն ծավալը 2013թ. հունվար-դեկտեմբերին կազմել է 4 983.9 հազ., 2012թ.՝ 4 426.6 հազ. ուղևորության համեմատ: Այս մասին ասվում է Ազգային վիճակագրական ծառայության հրապարակման մեջ: Սահմանային գրանցումների հաշվեկշիռը (գրանցված մուտքերի և ելքերի տարբերությունը) 2013թ. հունվար-դեկտեմբերին կազմել է -31.2 հազ. սահմանային գրանցում:
Կատարվել է նաև սահմանը հատած մարդկանց նույնականացում: Ըստ այդմ՝ Հանրապետությունից գնացած և մուտք կատարած և մարդկանց տարբերությունը 32 հազար 205 է, ընդ որում՝ նույն ցուցանիշը՝ ՀՀ փաստաթղթեր ունեցող քաղաքացիների դեպքում՝ 41 հազար 818՝ նախորդ տարվա մոտ 49 հազարի փոխարեն:



