Tert.am-ը գրում է.
2013թ.-ի ընթացքում Հայաստանում գրանցվել է կոտրվածքի մոտավորապես 50-52 հազ. դեպք, ինչը մոտավորապես նույնն է 2012-ի կամ 2011-ի հետ համեմատած: Այս ցուցանիշները լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի փոխտնօրեն, բժշկական գիտությունների թեկնածու Ռուբեն Գալստյանը: Բժիշկը, սակայն, նկատեց, որ դեկտեմբերի կեսերից մինչև հունվարի կեսերը փողոցում գրանցված կոտրվածքները անհամեմատ շատ են եղել նախորդ տարիների հետ համեմատած:
«Եղանակային պայմանների և փողոցների սառույցի հետևանքով ավելի շատ վնասվածքներ են գրանցվել դրսում: Այս պահին թվեր չեմ կարող նշել, բայց դրանք միանշանակ շատ են եղել: Ձմռանը քայլելիս ցանկալի է, որ պայուսակը լինի ուսին, ձեռքերը ազատ լինեն, որ ընկելիս հնարավոր լինի պաշտպանվել: Նախընտրելի չեն բարակ և բարձր կրունկները, բարակ ներբանները: Ներբանը պետք է լինի խորդուբորդ, որ չսահի»,-ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



