Բա որ ասում եմ` բան չի փոխվել ու խնդիրը ազգային ա........
«Ուսուցիչները տխմար ու ինքնահավան, իրենք իրենցից պատիվ գտած և ոչ աստծուց կոչված, փողով ընտրված և ոչ սուրբ հոգով, ոսկեսեր, նախանձոտ, թողած հեզությունը, որի մեջ աստված է բնակվում, և գայլ դարձած գիշատում են իրենց հոտերը։
Կրոնավորները՝ կեղծավոր, ցուցամոլ, սնափառ, պատվամոլ, քան թե աստվածասեր։
Վիճակավորները՝ հպարտ, դատարկապորտ, դատարկախոս, ծույլ, գիտություններն ու վարդապետական գրվածքներն ատող, առևտուր և կատակերգություններ սիրող։
Աշակերտները՝ սովորելու մեջ ծույլ, սովորեցնելու մեջ փութաջան, որոնք դեռ չսովորած՝ աստվածաբան են։
Աշխարհականները՝ ամբարտավան, ստահակ, մեծախոս, աշխատանքից խուսափող, արբեցող, վնասակար, ժառանգությունից փախչող։
Զինվորականները՝ անարի, պարծենկոտ, զենք ատող, ծույլ, ցանկասեր, թուլամորթ, կողոպտիչ, գինեմոլ, ելուզակ, ավազակներին համաբարո։
Իշխանները՝ ապստամբ, գողերին գողակից, կաշառակեր, կծծի, ժլատ, ագահ, հափշտակող, երկիր ավերող, աղտեղասեր, ստրուկներին համախոհ։
Դատավորները տմարդի, ստախոս, խաբող, կաշառակեր, իրավունքը չպաշտպանող, անկայուն, ընդդիմացող։
Եվ առհասարակ սերն ու ամոթը ամենքից վերացած»: Մովսես Խորենացի, 5-րդ դար
Հ.Գ. բան չունեմ ասելու... էս գրելուց Խորենացին իրոք անտրամադիր ա եղել, ինչպես որ շատերիս հետ պատահում ա, բայց իրականությունից շատ հեռուն չի գնացել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/harut.uloyan/posts/10202638420908936?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել