Yerevannews.am-ը գրում է.

Ցյուրիխում  ընթացող շախմատային գոտեմրցաշարի նախավերջին տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն առավելության է հասել ամերիկացի Հիկարու Նակամուրայի նկատմամբ: Մինչ այդ Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը հանդիպել էր հայ շախմատիստի հետ:

Խաղից հետո Արոնյանը նվիրելով իր հաղթանակը Ազնավուրին, թվիթերի իր էջում գրում է. «Այսօրվա խաղը նվիրվում է մեր լեգենդ Շառլ Ազնավուրին, ով այսքան սիրալիր գտնվեց եւ այցելեց ինձ այստեղ՝ Ցյուրիխում»,- գրել  է նա` տեղադրելով Շառլ Ազնավուրի հետ լուսանկար: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել