1in.am-ը գրում է.
Թաիլանդում քաղաքական հակամարտության երկու կողմերն էլ համարում են, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններն ավարտվել են իրենց հաղթանակով՝ չնայած քվեարկության պաշտոնական արդյունքները 3 շաբաթից շուտ հայտնի չեն լինի:
Վարչապետի պարտականությունները կատարող Յինգլակ Չինավատը հեռուստատեսությամբ ուղիղ եթերով շնորհակալություն է հայտնել ընտրողներին այն բանի համար, որ նրանք ակտիվորեն մասնակցել են ընտրություններին և «պահպանել իրենց՝ ժողովրդավարական ընտրության իրավունքը՝ աշխարհին ցույց տալով, որ Թաիլանդի բնակչությունը ցանկանում է ապրել ժողովրդավարական երկրում»:
Իր հերթին ընդդիմադիր Ժողովրդավարական բարեփոխումների ժողովրդական խորհրդի գլխավոր քարտուղար Սութհեպ Թհիաքսուբանը հանրահավաքի ժամանակ շնորհակալություն է հայտնել մի քանի օր տևած հակակառավարական ակցիայի մասնակիցներին՝ իրենց ջանքերի համար: Նա հայտարարել է, որ հաղթել է ընդդիմությունը:
Նշենք, որ փետրվարի 2-ին կայացած ընտրություններում չեն կարողացել քվեարկել 12 մլն ընտրողներ: Երկրում ընտրողների ընդհանուր քանակը 48.77 մլն մարդ է: Այսպիսով, գրանցված ընտրողների մոտ քառորդ մասը չի մասնակցել ընտրություններին՝ հաղորդում է Reuters-ը:



