Lragir.am-ը գրում է.
46 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի հանրահայտ դերասան, օսկարակիր Ֆիլիպ Սեյմուր Հոֆմանը: Նրան մահացած են գտել Նյու Յորքի իր բնակարանում: Նա մահացել է թմրանյութի չարաշահման հետևանքով:
Սեյմուրը կինոաշխարհում հայտնի է դարձել 1990-ական թվականներին: Նրա հայտնի ֆիլմերից են՝ «Մեծ Լեբովսկի», «Կապոտե», «Մագնոլիա» և այլն: 2006 թվականին նա Օսկարի է արժանացել «Կապոտե» ֆիլմում խաղացած դերի համար:
Նյութի աղբյուր՝ http://www.lragir.am/index/arm/0/society/view/94396
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



