1in.am-ը գրում է.

Օրերս Գերմանիայում տեղի է ունեցել նորաձևության և շոկոլադի հերթական ամենամյա տոնը՝ Chocolate & Fashion շոու-ցուցադրությունը Lambertz Monday Night երեկոյի ժամանակ: Այն կազմակերպել է Lambertz գերմանական հայտնի հրուշակեղեն արտադրող գործարանը: Այս մասին գրում է Lady.ru կայքը:

Շքեղ միջոցառմանը ներկա են գտնվել շոու-բիզնեսի աստղեր, քաղաքական գործիչներ և դիվանագետներ, գործարարներ և մարզիկներ՝ տարբեր երկրներից, իսկ շքեղ շոկոլադե հագուստները ցուցադրել են հայտնի մոդելները:

Իհարկե, երեկոյի ընթացքում կայացել է համերգ, որին հետևել է հյուրասիրությունը, սակայն ուշադրության կենտրոնում էին շոկոլադից, ինչպես նաև Lambertz ապրանքանիշի թխվածքներից և այլ քաղցրավենիքներից պատրաստված զգեստները և հագուստները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել