Psymag.am-ը գրում է.
Կան մի քանի տարբերակներ, որոնք կարող են օգնել ծնողներին, դառնալ ավելի մոտ իրենց երեխաների հետ, միաժամանակ, առավել արդյունավետ դարձնել դաստիարակության գործընթացը:
Խաղեր խաղա
Խաղերի միջոցով երեխային կարելի է սովորեցնել կյանքում պիտանի հնարավորություններ, այդ թվում` համակարգչային որոշ խաղերի միջոցով: Երեխան ձեզ հաճույքով կբացատրի, թե ինչպես խաղալ համակարգչային այս կամ այն խաղը: Միաժամանակ, դուք կարող եք նրան որոշ հնարքներ բացատրել: Այս ամենը թույլ կտա գտնել ընդհանուր հետաքրքրություններ:
Օրագիր պահիր
Երբ քաոսային դրություն է ստեղծվում, կարելի է վերցնել գրիչն ու գրել` ինչ է պատահել և ինչու: Մտքերը թղթին հանձնելը շատերին օգնում է անմիջապես խաղաղվել, իսկ կյանքի վերելքներն ու վայրէջքները գրելը` արտահայտել զայրույթը, գտնել խնդրի լուծումը և վերջապես` հետևել երեխայի ճիշտ զարգացմանը:
Զբոսնիր ընկերներիդ հետ
Ողջ ժամանակը տրամադրելով երեխաներին, երբեմն անտեսում ես ընկերներիդ և ինքդ քեզ: Շատ ավելի երջանիկ կլինես, եթե կարողանաս ավելի հաճախ հանդիպել և շփվել ընկերներիդ հետ, ցույց տաս երեխաներիդ, թե որքան կարևոր է ընկերներ ունենալը:
Ընկերներին ժամանակ տրամադրելը չափազանց բարդ է, երբ երեխաները փոքր են, բայց դա հենց այն ժամանակն է, երբ դու ամենից շատ ունես նրանց կարիքը:
Բացի այդ, երջանիկ ծնողը դեռ ոչ մի երեխայի վնաս չի բերել: Ընդհակառակը` երեխային վնասում են դժբախտ ծնողները:
Թույլ տուր երեխայիդ անելու իր ամենաանհավանական ընտրությունը
Դեռ տոտիկ-տոտիկ անելիս արդեն երեխան կարող է պնդել հագնել այս կամ այն հագուստը, օրինակ` ձմռան մի ցուրտ օր նա կարող է որոշել հագնել մետաքսյա որևէ կարճ կիսաշրջազգեստ ու կաշվե կոշիկներ: Հագուստի, գրքերի, սենյակի դեկորի ընտրության հարցում երեխաներին չխանգարելը օգտակար է նրանով, որ նրանք հնարավորություն են ստանում մեծանալ ավելի անկախ և ինքնուրույն, քան այն երեխաները, որոնց համար միշտ ընտրում են ծնողները կամ խնամակալները:
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ