Lurer.com-ը գրում է.
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ջրատարի վթարի վերացման աշխատանքների հետ կապված, փետրվարի 3-ին` ժամը 9.00-22.00-ը, կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Կենտրոն վարչական շրջանի Այգեստան թաղամասի 9, 10, 11 փողոցների, Հերացի փողոցի, Չարենցի փող. 1-ին նրբանցքի, Մյասնիկյան պող. 1-4, Աբովյան փող. 54-60 համարների,
Էրեբունի վարչական շրջանի Սարի Թաղի 1-10 շարքերի, 1, 2-րդ փողոցների, 3 փողոցի 1-34 համարների, Որմնադիրների փողոցի, Խորենացի փողոցի 127-ից բարձր համարների և հարակից տարածքների:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=128943&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



