Հայաստանը պարզվում է Մաքսային միությունից բացի անդամակցում է նաև Միասնական տնտեսական տարածքին, որը բոլորովին այլ կառույց է: Արդյունքում մենք ոչ միայն ունենում ենք միացյալ մաքսային քաղաքականություն, այլև բազմաթիվ ոլորտներում ունենալու ենք վերպետական որոշումներ՝ էներգենիկայի, տրանսպորտի, բնական մենաշնորհի, ֆինանսական հաստատությունների, արժութային քաղաքականության, վիճակագրության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում, ինչի արդյունքում ունենալու ենք ավելի լուրջ խնդիրներ, քան մաքսատուրքերն են:
Դե իշխանություններն էլ, բնական է, սրա մասին չեն էլ խոսում:
Ընդամենը 1-2 տարվա ընթացքում տնտեսության մեջ մենք այլև ոչ մի որոշում ինքնուրույն չենք կայացնելու:
Առաջիկայում կներկայացնեմ միասնական տնտեսական տարածքին անդամակցելու հետևանքները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել